Եվ դա ճիշտ է։
Դուք վիրավորվու՞մ եք ձեր ընկերուհուց նրա խոսքերի պատճառով: Իսկ գուցե նա ձեզ դա ասել է, քանի որ գնահատում է ձեր բարեկամությու՞նը։
Երբեմն մենք մտածում ենք, որ մեր պարզ խոսող ընկերները մեզ այնքան էլ չեն սիրում:
Բայց վերջին հետազոտությունները ասում են մեկ այլ բան: Դրան մասնակցել է 140 մարդ, որոնց խնդրել են պատմել, թե ինչպես իրենց կդրսևորեին այս կամ այն իրավիճակում:
«Մենք պարզեցինք, որ կոպտությունը միշտ չէ, որ նշանակում է չարություն։
Մարդիկ կարող են լինել կոշտ և անզիջում, երբ մտահոգվում են ուրիշների մասին », – ասում է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Բելեն Լոպես-Պերեսը:

Ընկերները, ովքեր կարող են հստակ պնդել իրենց դիրքերը, դա անում են, քանի որ նրանք անկեղծորեն հոգ են տանում ձեր մասին։
Սա նշանակում է, որ այդպիսի ընկերներն ավելի նվիրված են, և նրանք անհանգստանում են ձեր բարեկեցության համար: Նրանք չեն վախենում վեճերից և չեն անհանգստանում այն մասին, թե ինչպես են նրանք նայելու ձեր աչքերին:
Նրանց հիմնական նպատակը ձեզ փրկելն է խնդիրներից։ Եթե ունեք մի ընկեր, ով առանց վարանելու ձեզ ճշմարտությունը կասի ձեր աչքերին նայելով, ապա գնահատեք նրան, քանի որ նա արժանի անձնավորություն է:
Իսկ դուք այդպիսի ընկերներ ունե՞ք:



























