Զուգընկերոջ դավաճանությունը շատ ծանր է, և ոչ բոլորը կարող են ընդունել այդ փաստը, այդ պատճառով էլ կարող են անմիջապես խզել հարաբերությունները։
Բայց կան կանայք, որոնք պատրաստ են փակել աչքերը դավաճանության վրա և մարդուն ևս մեկ հնարավորություն տան։
Մի կողմից դա ճիշտ է, բայց մյուս կողմից՝ ռիսկային. չէ՞ որ մարդը կարող է կրկին դավաճանել։
1. Նա պետք է գրի այն կնոջը, ում հետ դավաճանել է Ձեզ

Տղամարդը պետք է ամբողջովին խզի հարաբերությունները այն կնոջ հետ, ում հետ դավաճանել է։ Նա պետք է բացատրի, որ դա սխալ է եղել, որ ինքը ուրիշի կողքին է և չի ուզում խզել իր հարաբերությունները։
Նա պետք է խնդրի նաև այդ կնոջը, որ երբեք իր հետ այլևս կապ չունենա։ Նրան պետք է արգելափակի բոլոր սոցցանցերում։
2. Նա պետք է համաձայնի հոգեբանի մոտ գնալ

Զույգին շատ դժվար է լինելու փոխադարձ վստահությունը կրկին վերականգնելը։ Դրա համար էլ երկուսն էլ պետք է հոգեբանի դիմեն։
3. Տղամարդը պետք է ցույց տա, որ իրոք զղջում ու ափսոսում է

Երբ դուք անմիջապես ներում եք տղամարդուն, նա հասկանում է, որ ձեր կյանքում գլխավոր տեղն է զբաղեցնոմ։
Նրան կարող է թվալ, որ էլի կարող է աջ ու ձախ գնալ, և դուք կրկին նրան կներեք։ Այդ պատճառով էլ տղամարդը պետք է իր վարքով ցույց տա, որ իրոք ափսոսում է, որ հիմա վատ համբավ ունի և որ անարժանի պես է իրեն պահել։
4. Նրան հնարավորություն տվեք, որ ինքն ընտրի իր ճանապարհը

Մի վերահսկեք տղամարդուն՝ ստուգելով նրա փոստն ու հաղորդագրությունները։ Դա միայն կվատացնի հարաբերությունները։
Նրան ազատություն տվեք և հասկացրեք, թե ինչ է իրեն սպասվում, եթե կրկին ձեզ դավաճանի։
Ձեր հարաբերություններին ևս մեկ հնարավորություն տվեք, եթե դրան պատրաստ եք։ Միայն թե մի ներեք, եթե տղամարդը դրա համար ջանքեր չի գործադրում։



























