Հարսանիքը կարևոր օր է ցանկացած աղջկա կյանքում։
Դանա Ուոլլի Զայարը երազում էր գեղեցիկ հարսանիքի, և արքայադստեր զգեստի մասին։ Ամուսնության առաջարկություն ստանալուց հետո միանգամից սկսեց փնտրել իդեալական զգեստ, բայց այդպես էլ չգտնելով իրենը որոշեց ստեղծել ինքնուրույն։


Դանան նկարեց էսքիզները ավելացրեց դետալները, աքսեսուարները, ասեղնագործությունը։

Նա ընտրեց բոլոր կտորները, ասեղնագործության չափսերը, քարերը և ուլունքները։

Հետո Դանան գտավ դերձակներ ովքեր կարեցին նախշերը, պատրաստեցին աքսեսուարները, օգնեցին կարել զգեստը։ Երկու ամիս դերձակները կարում էին միայն զգեստի կտորը։



Արդյունքը հիացրեց բոլորին!








