Ձկները կարողանում են հասկանալ մարդկանց, կարեկցել նրանց, ինչի արդյունքում հաճախ է տպավորություն ստեղծվում, թե երկար ժամանակ ճանաչում եք նրանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին պատկերում են երկու ձկներով, որոնք տարբեր ուղղությաններով են լողում: Դա խորհրդանշում է Ձկների բնավորության երկակիությունը. նրանք մի ոտքով երկնքում են, մյուսով կանգնած են երկրի վրա:
Ուշադիր եղեք Ձկների զգուշացումներին և խորհուրդներին, քանի որ նրանց ինտուիցիան լավ է զարգացած: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերությունները լիովին կտարբերվեն նախորդներից:
Ձկներն այնքան զգայուն են, որ իրականությունը կարող է սարսափեցնող և դաժան թվալ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ներկայությամբ հաճախ կարող է զգացողություն առաջանալ, թե նրանք բացակայում են՝ թափառելով իրենց մտքերում:
Միևնույն ժամանակ՝ Ձկների սերը կարող է լարված լինել, եթե նրանք շատ են կապվում ձեզ հետ, կարող են իդեալականացնել ձեզ: Նրանք կարող են նաև կորել իրենց սիրո մեջ, քանի որ սովոր են նվիրել՝ մոռանալով սեր ստանալու և իրենց վրա կենտրոնանալու մասին:







