8 ազնիվ պատճառ, թե ինչու ոչ ոք չի ցանկանում հանդիպել ձեզ հետ

Եթե ​​ձեր անձնական կյանքը չի ստացվում, և դուք անհանգստանում եք, որ խնդիրը ձեր մեջ է, ապա միգուցե այդպես է: Ահա մի քանի հավանական պատճառներ

1. Դուք չափազանց ինքնաբուխ եք

Տղամարդը չգիտի, թե ինչ սպասի ձեզնից:

Ինքնաբուխությունը գրավիչ է, երբ առաջին անգամ եք հանդիպում կամ հարաբերությունների սկզբում, բայց եթե լուրջ հարաբերություններ եք կառուցում, կարևոր են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հետևողականությունն ու հուսալիությունը:

Ձեզ հետ կարող է զվարճալի լինել, բայց հարաբերությունները դա միայն զվարճանք չէ

2. Դուք չափազանց կենտրոնացած եք նյութականի վրա

Դուք ավելին եք ուզում, քան կարող եք ձեզ թույլ տալ, և այն, ինչ ձեզ հարկավոր է:

Դուք սիրում եք շքեղությունն ու հարմարավետությունն այնքան, որ տղամարդը կարծում է, որ դժվար է ձեզ պահել ,և որ ձեզ ավելի շատ հետաքրքրում է նրա դրամապանակը:

3. Դուք շատ փակ եք

Դուք վախենում եք նոր մարդկանց հետ ծանոթություններից։

Դուք միայն շփվում եք ձեր ընտրած ընկերախմբի հետ, և չնայած նրանք սիրում են ձեզ, քանի որ բարի և հետաքրքիր եք, երբ ինչ–որ մեկը նոր է հայտնվում, չափազանց զգուշանում և փակվում եք:

Դուք թույլ չեք տալիս, որ ուրիշները ճանաչեն ձեզ ինչպիսին որ կաք։

4. Միշտ ցանկանում եք լինել ուշադրության կենտրոնում

Իսկ ձեր տղամարդը չի ուզում ապրել ձեր ստվերում: Նա չի ցանկանում լինել ձեր աքսեսուարը:

Նա ցանկանում է լինել ձեր զուգընկերը: Նա նաև ցանկանում է իրեն յուրահատուկ զգալ, գոնե ձեզ համար:

5. Դուք չափազանց շատ եք մտորում

Դուք շատ եք վերլուծում նրա հաղորդագրությունները, ձեր խոսակցությունները, նույնիսկ այն, թե ինչ պատվիրեք սրճարանում:

Դուք չափազանց կասկածամիտ եք, իսկ դա բարդացնում է հարաբերությունները:

6. Ոչ ոք չի ցանկանում ձեզ հետ հանդիպել, քանի որ բոլորն են ուզում հանդիպել ձեզ հետ

Այո, այդպես պատահում է։ Դուք անընդհատ հարաբերությունների մեջ եք, և երբ միայնակ եք մնում, անմիջապես սկսում եք հանդիպել առաջին պատահածի հետ։

Դուք երբեք հասանելի չեք, քանի որ ատում եք միայնակ լինելը: Եվ շատերը կարծում են, որ նրանք պարզապես ոչ մի հնարավորություն չունեն ձեզ հետ լինելու։

7. Ձեզ համար դժվար է հավատալ մարդկանց

Դուք թույլ եք տալիս, որ խանդը իշխի ձեզ: Դուք չեք ցանկանում դիտավորյալ վնասել ինչ-որ մեկին, բայց վախենում եք, որ ձեր զուգընկերը անխուսափելիորեն կվնասի ձեզ, դա է պատճառը, որ դուք նրան ամբողջությամբ չեք վստահում:

Ոչ ոք չի ցանկանում անվերջ ապացուցել իր հավատարմությունը, մարդուն պետք է վստահության զգացում։

8. Դուք անիրական բարձր պահանջներ ունեք

Ամենայն հավանականությամբ, դուք երբեք չեք հանդիպի մի մարդու, ով ամեն ինչ ունի ձեր իդեալի ցանկից:

Եվ եթե պատրաստ չեք փոխզիջման գնալ և հաշվի առնել այլ տարբերակներ, որոնք այնքան էլ իդեալական չեն, դուք կմնաք մենակ: