Կառլան վաղուց երազում էր երեխայի մասին: Կինը պատկերացնում էր, թե ինչպես է անցնում հղիությունը, հետևում, թե ինչպես է ամեն ամիս աճում իր որովայնը և ապագա փոքրիկի համար ննջարան է պատրաստում: Բայց ամենինչ այլ կերպ եղավ:
Մի օր առավոտյան Կառլան իրեն վատ զգաց: Կինը դուրս եկավ անկողնուց, բայց որովայնի հատվածում առկա անհանգստությունը միայն ուժեղացավ ՝ վերածվելով սուր ցավի:
Կառլան օգնության կանչեց իր ազգական Ալեքսանդրային , որը նրա հետ ապրում էր նույն տանը: Կնոջը այդ վիճակում տեսնելով ՝ Ալեքսանդրան ցանկացավ շտապօգնություն կանչել, բայց ժամանակ չուներ: Ուղիղ մի րոպե անց Կառլան մի աղջկա ունեցավ։

Հասկանալով տեղի ունեցածը ՝ երկու կանայք չէին կարողանում ուշքի գալ: Ալեքսանդրան զանգահարեց բժիշկներին, որոնք մորը և երեխային տեղափոխեցին հիվանդանոց: Զարմանալի է, բայց ոչ հարազատները, ոչ ինքը `Կառլան, նախկինում չէին նկատել հղիության նշաններ: Կինը նույնիսկ քաշ չի հավաքել:
Երեխան առողջ էր ծնվել: Որոշվեց նրանց մի քանի օր թողնել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Իսկ Կառլայի հարազատներն ու ընկերները սկսեցին սենյակ պատրաստել անսպասելի «հյուրի» համար:




























