Երրորդ տեղ. Կշեռք
Կշեռքները բացում են ամենասիրառատ նշանների եռյակը և դա արդարացի է: Կշեռքներն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում:
Բավական է Կշեռքներին փոխադարձ ուշադրությամբ պատասխանեն, և նրանք կորցնում են հետաքրքրությունը:
Անցնելով նոր զոհին, նրանք կրկին սառչում են, հենց որ փոխադարձ զգացմունքների են հասնում: Եվ այսպես անվերջ…

Երկրորդ տեղ. Երկվորյակ
Երկվորյակները սիրահարվում են կայծակնային արագությամբ և հավերժ: Մոտավորապես ամիսը մեկ անգամ:
Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք անկեղծորեն համոզված են, որ դա հենց այն մարդն է, որին իրենք փնտրել են ողջ կյանքում: Պարզապես Երկվորյակների էությունը փոփոխվում է լույսի արագությամբ, ինչպես և նախասիրությունները:
Հենց այդ պատճառով էլ վաղը նրանք կարող են լրիվ այլ մարդու սիրահարվել և ինչպես հասկացաք՝ հավերժ:

Առաջին տեղ. Աղեղնավոր
Եվ առաջին տեղը վստահաբար կարելի է Աղեղնավորին տալ, քանի որ նրանք չեն ապրում, եթե չեն սիրում: Առանց սիրո կյանքը նրանց անհետաքրքիր և ձանձրալի է թվում:
Իսկ սիրահարվում են նրանք վերջնական և ուշագնացության աստիճանի: Բայց հենց որ հորմոնների ազդեցությունը թուլանում է, Աղեղնավորները սկսում են նոր զոհ փնտրել:
Զարմանալի է, որ այս սիրառատությամբ նրանք կարողանում են անգամ ամուսնանալ:



























