Այսօր Ձեզ համար պատրաստել ենք Ալբերտ Էյնշտեյնի մշակած հանելուկը։
Հուշում՝ լուծեք այն, երբ ամբողջովին ազատ եք և կարող եք կենտրոնանալ։
Հանելուկը լուծելու համար դուք պետք է իմանաք, որ կա 5 տարբեր տուն, որոնցից յուրաքանչյուրը տարբեր գույնի է։
Ամեն տանը ապրում է տարբեր ազգությամբ 1 մարդ։ Յուրաքանչյուր մարդ ըմպում է մի տեսակի ըմպելիք, ծխում է մեկ տեսակի ծխախոտ և ունի մեկ տեսակի կենդանի։
Սակայն ոչ ոքի ընտրություն չի համընկնում մնացածից և ոչ մեկի հետ։
Բացի այս ամենից՝ բնակիչների մասին մենք գիտենք հետևյալը․

• Բրիտանացին ապրում է կարմիր տան մեջ։
• Շվեդը շուն ունի։
• Դանիացին թեյ է խմում։
• Կանաչ տունը սպիտակ տան ձախ կողմում է։
• Կանաչ տան տերը սուրճ է խմում։
• «Pall Mall» տեսակի ծխախոտ ծխողը թռչուն է պահում։
• Դեղին տան տերը «Dunhill» է ծխում։
• Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում։
• Նորվեգացին ապրում է առաջին տանը։
• «Blend» տեսակի ծխախոտ ծխողը ապրում է կատու պահողի հարևանությամբ։
• Ձի պահող մարդը ապրում է «Dunhill» ծխող մարդու հարևանությամբ։
• «Bluemaster» տեսակի ծխախոտ ծխողը գարեջուր է խմում։
• Գերմանացին «Prince» տեսակի ծխախոտ է ծխում։
• Նորվեգացին բնակվում է կապույտ տան հարևանությամբ։
• «Blend» տեսակի ծխախոտ ծխողը հարևան ունի, ով ջուր է խմում։
Օգտագործելով այս ինֆորմացին՝ պարզեք, թե ով է ձուկ պահում։
Մեկնաբանությունում նշեք ձեր կարծիքը:



























