Ժամանակակից աղջիկները միշտ փնտրում են հեշտ և արագ միջոցներ գեղեցիկ և խնամված երևալու համար։ Միևնույն ժամանակ ցանկանում են խնայել իրենց ժամանակը։ Ուստի հիմա շատ ակտուալ է գել- լաքով մանիկյուրը։
Այն շատ երկար է պահպանվում, իսկ եղունգները դիտվում են շատ խնամված և կոկիկ։ Իհարկե շատ վարպետներ պնդում են, որ այդ պրոցեսն անվնաս է։

Այնուամենայնիվ դրա չարաշահումը թողնում է բացասական հետևանքներ։ Եղունգները դառնում են բարակ և հեշտ կոտրվող։
Մասնավորապես եղունգների արտաքին շերտի վրա առաջանում են հետքեր կամ անհարթություններ։
Գել- լաքի երկարատև կրումից հետո անհրաժեշտ է լավ բուժել եղունգները, որպեսզի իր նախկին տեսքը վերականգնվի։
Նույնիսկ եթե դրանք տանելի տեսք ունեն դա չի նշանակում, որ դրանք առողջ են։

Այնուամենայնիվ շատ քչերն են պատրաստ հրաժարվել այդ հարմարավետ և մոդայիկ ծառայությունից։ Ուստի պետք է իմանալ մի քանի կանոններ։
Չի կարելի հանել գել֊ լաքը ինքնուրույն, պետք է դիմել մասնագետին։ Քանի որ եթե դա անեք ինքնուրույն կարող եք վնասել արտաքին շերտը։
Նաև պետք է երբեմն ընդմիջումներ անել։ Հրաժարվել դրանից և թողնել, որ եղունգները հանգստանան։ Եվ այդ դեպքում արդյունքը բոլորովին այլ կլինի։





























