30 բան, որ հարկավոր է անել մինչև 30 տարեկանը1. Առնվազն երկու օտար լեզու սովորել:2. Թափառել լեռներում և անտառներում, լողանալ գետակներում, մի խոսքով ձուլվել բնության հետ:3. Սիրածդ մասնագիտության մեջ խորանալ առանց դասագրքային կարծրատիպերի:
4. Հանդես գալ տարբեր հանրային նախաձեռնություններով, նույնիսկ այնպիսինախաձեռնություններով, որոնց ձախողումը երաշխավորված է:5. Փորձել քեզ բիզնեսում: Այն էլ մի քանի անգամ:6. Ուսումդ շարունակել տարբեր երկրներում:7. Այցելել համաշխարհային հռչակ վայելող մշակութային օջախներ:
8. Տարին գոնե մեկ անգամ ժամանակ գտնել մանկությանդ ընկերների հետ խնջույքի գնալ:9. Առնվազն երկու տարին մեկ գնալ արտասահման՝ տեսնելու թե ինչպե՞ս են ապրում այլ մշակույթ կրող մարդիկ:10. Թափառել հայրենիքիդ բնակավայրերում՝ ավելի լավ հասկանալու երկիրդ և ժողովրդիդ:11. Ծանոթությունների ցանց ստեղծել՝ ներառելով անհատների հնարավորինս շատ բնակավայրերից:12. Գտնել գաղափարակիցներ, ոգևորվել ու ոգևորել նոր գաղափարներով:13. Տեղյակ լինել քո նախընտրած ոլորտի համաշխարհային հիմնական բանավեճերին:14. Աշխատանք գտնել, դաստիարակել քո մեջ աշխատանքային կարգապահություն:15. Գնահատել նախորդ սերնդի ձեռքբերումները:16. Մարդկանցից չնեղանալ, ընդունել նրանց այնպես, ինչպես կան:17. Քո վրա մեծ ազդեցություն թողած գրքերը նվիրել ուրիշներին:18. Ծառայել բանակում կամ առնվազն կրակել հրազենից:19. Մարդկանց համար տարբեր հնարավորություններ ստեղծել:20. Փորձել հասկանալ սերնդիդ անելիքները, առաքելությունը:21. Մտածել ազգային հզորության բաղադրիչների մասին:22. Կարողանալ զսպել զգացմունքները՝ հոգու խորքում մնալով նույն ռոմանտիկը:23. Կարողանալ թիմ հավաքել և գաղափարներ առաջ մղել:24. Սիրահարվել, սիրել, ամուսնանալ: Ընտանիքը կարևորագույն արժեք է:25. Հյուրընկալել շատ մարդկանց և շատերի մոտ հյուրընկալվել:26. Լինել համարձակ և ազնիվ: Խուսափել քծնողներից և վախկոտներից:27. Միշտ ազատ ժամանակ ունենալ մտածելու համար:28. Մասնագիտական գրականությանը տրվելով՝ չմոռանալ գեղարվեստականի մասին:29. Հաջողված պատմություններով կիսվել հնարավորինս շատ մարդկանց հետ:30. Ֆինանսապես աջակցել հասարակության ուժեղացման համար պայքարող քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններին: