Գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենանալ ցանկանում են բոլոր կանայք, անկախ տարիքից։
Բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից կազմված միջազգային խումբը մշակել է 10 պատվիրաններ, որոնց հետևելով կարելի է երկարացնել կյանքի տևողությունը և այն դարձնել ավելի հաճելի:
1. Չափավորեք սնունդ:
Դրանով դուք կթեթևացնեք բջիջների աշխատանքը: Սնվեք հավասարակշռված՝ ոչ շատ, ոչ էլ քիչ:
2. Ճաշացանկը պետք է համապատասխանի ձեր տարիքին:
30 տարեկան կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ կառաջանան, եթե նրանք հաճախ ուտեն լյարդից պատրաստված ուտելիք և ընկույզ: 50 տարեկանից հետո անհրաժեշտ են՝ կալցիումը, որը հարկավոր է ոսկորներին և մագնիումը, որը կանոնավորում է սրտի աշխատանքը: Սելենը հանում է սթրեսը: 50 –ից հետո սննդի մեջ ընդգրկելով ձկնեղենը, կպաշտպանեք ձեր սիրտ-անոթային համակարգը:
3. Ձգտեք գտնել ձեզ հարմար աշխատանք:
Ինչպես պնդում են ֆրանսիացիները, աշխատանքը նպաստում է երիտասարդության երկարատևությանը: Ըստ գիտնականների որոշ մասնագիտություններ ևս օգնում են երկար ժամանակ երիտասարդ մնալ: Դրանց շարքում են՝ դիրիժորի, փիլիսոփայի, նկարչի և հոգևորականի աշխատանքները:
4-րդ պատվիրան՝ գտեք ձեր կեսին այս կյանքում:
Սերը լավագույն միջոցն է ծերության դեմ:
5-րդ պատվիրան՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունեցեք ձեր կարծիքը:
Գիտակցված կյանքով ապրող մարդը շատ ավելի հազվադեպ է ընկճված վիճակի մեջ հայտնվում, քան անգործունյան:

6-րդ պատվիրան՝ շարժվե’ք:
Նույնիսկ օրը ութ րոպե վարժություններին հատկացնելը բավական է կյանքը երկարացնելու համար:
7. Այն սենյակում, որտեղ դուք քնում եք ջերմաստիճանը պետք է ցածր լինի:
Ապացուցված է, որ օրգանիզմի նյութափոխանակությունը կախված է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանից:
8. ժամանակ առ ժամանակ խրախուսեք ինքներտ ձեզ:
Մեկ-մեկ թույլ տվեք ուտելիք, որը չի համարվում առողջ սնունդ, իսկ եթե ձեզ դուր է եկել նոր զգեստ կամ պայուսակ, հարկավոր չէ անմիջապես մտածել խնայողության մասին:
9. Հարկավոր չէ զսպել բարկությունը:
Համաձայն միջազգային թեսթի արդյունքների, հարցման մասնակից քաղցկեղով հիվանդների 64%-ը միշտ զսպել են բարկությունը:
10. Մարզեք ուղեղը:
Ժամանակ առ ժամանակ լուծեք խաչբառեր, խաղացեք խաղեր, որոնք պահանջում են մտքի աշխատանք, հաշվեք մտքում: Ստիպելով ուղեղը աշխատել, միևնույն ժամանակ ակտիվացնում եք սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը:



























