Երկվորյակներ:
Կին Երկվորյակները ստեղծագործող են, մտածող: Նրանք բազմաթիվ փայլուն գաղափարներ ունեն:
Մի փոքր ժամանակ տվեք նրանց, և Երկվորյակները ելք կգտնեն ցանկացած անելանելի իրավիճակից:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք գերիշխող դիրք չեն գրավում ոչ թե այն պատճառով, որ թույլ են, այլ՝ որովհետև չեն ցանկանում անկեղծանալ, ցույց տալ իրենց տաղանդները:
Խեցգետին:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին քչերն են իսկապես հասկանում:
Նրանք հազվադեպ են կիսվում իրենց մտքերով ու գաղափարներով: Այս կանայք խոսելու փոխարեն՝ նախընտրում են գործել:
Հավատարիմ են մտերիմներին, հիացնում են իրենց արտաքին տեսքով, ներքին գեղեցկությամբ: Խեցգետինները կարողանում են սիրել և ատել:
Խոյ:
Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարողանում են ղեկավարել:
Նրանք խելացի են, իշխող: Խոյերը լիդեր են, կարողանում են մարտավարություն մշակել, ճիշտ օգտագործել իրենց հնարավորությունները:
Հազվադեպ են խոսում իրենց մեթոդների մասին: Նրանք հաճախ են լուռ հետևում՝ ինչպես է ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես ծրագրել էին:
Ցուլ:
Ուժեղ են, կամային, համառ, հոգատար: Չափազանց կամակոր են, ինչը նաև հնարավորություն է տալիս պնդել իրենց կարծիքները, գաղափարները:
Կարողանում են սիրել այնպես, ինչպես ոչ ոք չի կարողանում, բայց զայրույթի պահին կարող են քանդել ամեն բան:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բուռն կյանքով են ապրում, բայց առաջնորդվում են սեփական կանոններով:







