10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Մարդիկ տարբեր կերպ են ունեցվածք կուտակում։ Ոմանք բիտկոիններ են ձեռք բերում, մյուսները պարզապես շատ են աշխատում։

Սակայն բոլոր նրանք, ում հարստությունը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական բնույթ է կրում, ինչ որ ընդհանրություն ունեն։

Հարուստների և աղքատների մտածողության և սովորույթների տարբերությունները ուսումնասիրել է հետազոտող Թոմաս Քորլին։

Նա հինգ տարի շարունակ հետևել է երկու խմբերի ներկայացուցիչներին և հետաքրքիր հետևություններ է արել։

1. Արհամարհել նոր մարդկանց հետ ծանոթությունները

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Հարուստներին դուր են գալիս նոր ծանոթությունները։ Նոր ծանոթությունների նկատմամբ իրենց սիրո մասին հայտարարել է հարուստների 68%-ը և աղքատների միայն 11%-ը։

2. Հավատալ ճակատագրին

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Ճակատագրի քմահաճույքին կարելի է հույսը դնել երբեմն, երբ խոսքը անկարևոր հարցերին է վերաբերում։ Իսկ ինչ վերաբերում է լուրջ հարցերին, հարուստները միշտ համոզված են, որ իրենք են իրենց ճակատագրի տերը։ Իսկ անապահով մարդկանց 90%-ը բոլոր անհաջողությունները բարդում են հենց ճակատագրի վրա, իսկ եղած գումարն էլ ծախսում են ոչ թե կրթության, այլ վիճակախաղի տոմսերի և բախտագուշակների վրա։

3. Ատել այն աշխատանքը, որն անում եք

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Ինձ դուր է գալիս այն, ինչով զբաղվում եմ. այսպես է պատասխանում ֆինանսական հաջողությունների հասած մարդկանց 85%-ը։ Անապահովները, սակայն, իրենց աշխատանքում հակված են միայն բացասականը տեսնել։ Հավատացեք, որ այս դեպքում դժվար է հաջողության հասնելը։

4. Ուշադրություն չդարձնել առողջությանը

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Հարուստները շատ ժամանակ են հատկացնում առողջությանը, և դա ոչ միայն բժշկի այցելություններն են, այլև առողջ կենսակերպը, բալանսավորված սնունդն ու վտանգավոր սովորություններից հրաժարվելը։ Անապահով մարդկանց միայն 13% է կապ տեսնում առողջության և հաջողության միջև։

5. Վախենալ ռիսկի դիմել

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Ռիսկի դիմել հարստանալու համար պատրաստ է աղքատների միայն 6%-ը և հարուստների կեսից ավելին։ Ավելին, նրանք խոստովանել են, որ կյանքում գոնե մեկ անգամ ռիսկի պատճառով ֆինանսական կորուստներ են ունեցել, սակայն դրա վրա չեն կենտրոնացել և փորձել են դրանից էլ օգուտ քաղել։

6. Ռեալիթի–շոուներ դիտել

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Ֆինանսապես ապահովված մարդկանց շրջանում ռեալիթի շոուների սիրահարները միայն 6% են կազմել, այն դեպքում, երբ անապահովների 78%-ը սրտի տրոփյունով է սպասում ուրիշների կյանքը լուսաբանող հաղորդումներին։

7. Քիչ կարդալ

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

«Դադարել գիրք կարդալ, նշանակում է՝ դադարել մտածել»,– ասել է Ֆյոդոր Դոստոևսկին։ Դասականի հետ համաձայն է հարուստների 88%-ը, որոնք օրական առնվազն 30 րոպե տրամադրում են ինքնազարգացմանը։ Նույնքան ժամանակ ընթերցանությանը հատկացնում է աղքատների 2%-ը։

8. Ուշ արթնանալ

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Գործարարների կեսից ավելին, որոնց հետևել է Թոմաս Քորլին, արթնանում են աշխատանքը սկսվելուց առնվազն երեք ժամ առաջ, այսինքն մոտավորապես առավոտյան 5-ին։ Շուտ արթնանալը ամենևին քնի պակաս չի նշանակում, քանի որ նրանք քնում են բժիշկների խորհուրդով՝ ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում։

9. Շփվվել «թունոտ» մարդկանց հետ

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Ֆինանսապես վատ վիճակում գտնվող մարդկանց 96%-ն իրենց շրջապատում ունեն մարդիկ, որոնք սիրում են բողոքել կյանքից, բամբասել մյուսներից։ Հաջողակները սակայն շփվում են միայն այնպիսի մարդկանց հետ, որոնք նեգատիվով չեն լցնում «եթերը», ոգեշնչում են իրենց օրինակով։

10. Ապրել ոչ ըստ հնարավորությունների

10 բան, որ պետք է դադարեք անել, եթե ցանկանում եք հարստանալ. դե ինչ, պատրա՞ստ եք

Աղքատ մարդկանց մեծ մասը ավելի շատ է ծախսում, քան վաստակում է։ Նրանք հաճախ են վարկեր վերցնում թանկարժեք մեքենաների, հեռախոսների, կամ այլ սպառողական կարիքների համար, որոնց խիստ անհրաժեշտությունը չունեն։ Ապահովվածները, սակայն, մտածված բաշխում են ամսվա ծախսերն ըստ կետերի և հիմնվում նախնական արված հաշվարկների վրա։