Տատյանան, ում պատմությունն է ներկայացնում ենք, հանդիպեց իր ամուսնուն, երբ արդեն 43 տարեկան էր:
Երիտասարդն ընդամենը 22 տարեկան էր:
Սակայն տարիքային տարբերությունը սիրող սրտերի համար խոչընդոտ չդարձավ:
Չնայած խեթ հայացքներին և քննադատություններին, ամուսիններն արդեն 15 տարի միասին են:
Երբ կինը 49 տարեկան էր, նա ամուսնուն դուստր պարգևեց:
Սակայն ժամանակն անողոք է. Տատյանան սկսեց նկատել, որ սկսել է արագ ծերանալ և իր ամուսնու ոչ թե կինը, այլ մայրը կարծես լինի:

Կինն այս առիթով շատ էր բարդույթավորվում: Եվ նա գնաց արմատական փոփոխությունների:
Դրա համար նա դիմեց ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդմանը:
Այնտեղ պլաստիկ վիրաբույժների, ոճաբանների, դիմահարդարների և վիզաժիստների թիմը փորձեցին կնոջը վերադարձնել իր գեղեցկությունը:
Կերպարանափոխումն իրականացնելու համար կինն օգտվեց ամուսնու գործուղման մեջ լինելու փաստից: Նրա արտաքինի վրա աշխատեցին մի ամբողջ ամիս:


Արդյունքն իրոք հիասքանչ ստացվեց: Կինը երիտասարդացավ 10–15 տարով:
Նա ժամանակակից և երիտասարդ կնոջ տեսք ստացավ:
Գործուղումից վերադարձած ամուսինն ապշեց իր երիտասարդ կնոջ գեղեցկությունից:

Հիմա արդեն դուստրն էլ կարող է օրինակ վերցնել խնամված և ոճային մորից:




























