Այսօր առաջարկում ենք ձեր տան անդամներին հյուրասիրել լավաշով պատրաստված այս շատ համեղ տաք նախուտեստը. տաք ռուլետներ կարտոֆիլով և սնկով։
Շատ համեղ է ստացվում, արագ և կշտացնող։
Անհրաժեշտ բաղադրիչներ
• Լավաշ – 2 հատ
• Սոխ – 1 հատ
• Շամպինյոն – 300 գր.
• Կարտոֆիլ – 500 գր.
• Սխտոր – 3 պճեղ
• Կանաչի – մի քանի ճյուղ
• Բուսայուղ – 4-5 ճ.գ.
• Աղ, պղպեղ – ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
1. Մաքրած կարտոֆիլը խաշեք աղաջրում։
2. Մանր կտրատեք սոխը և տապակեք բուսայուղի մեջ, ավելացրեք սունկը և շարունակեք տապակել ևս 7-8 րոպե։

3. Կարտոֆիլի խյուս պատրաստեք, ավելացրեք սունկը և սոխը, կանաչին և սխտորը։ Աղ և պղպեղ արեք։

4. Լավաշի վրա դրեք միջուկի կեսը և տարածեք։ Ծածկեք երկրորդ լավաշով, որի վրա տարածեք միջուկի մնացած մասը։ Ռուլետի նման փաթաթեք։ Կտրատեք 2 սմ լայնության կտորների և երկու կողմից տապակեք։

Մատուցեք տաք վիճակում։








