Ինչպե՞ս կնամոլին գցել ցանցը, քանի դեռ նա ինքը դա չի արել

Ասում են՝ հնարավոր չէ այնպես անել, որ կնամոլը փոխվի, բայց դա բարդ չէ, եթե իմանաս որոշ գաղտնիքներ։

Ամենակարևորը թույլ չտալն է, որ նա առաջինը գցի քեզ իր ցանցը։

1.Պետք է կենտրոնանալ ընկերություն անելու վրա։

Իհարկե դու ուզում ես, որ շուտ հարաբերություններ սկսվեն, բայց նրա հետ պետք է այլ կերպ վարվել. նա սովոր է, որ իրեն կանայք սիրահարվում են։ Նա կարող է գրավել ցանկացածին։

Դրա համար դու նրան պիտի առաջարկես այն, ինչ ինքը մյուս կանանցից չի կարող ստանալ՝ քո ընկերությունը։

2.Չլինես մյուսների նման։

Պետք չէ ընկնել նրա հետևից։ Եթե սիրահարված ես, պետք չէ ցույց տալ։ Դա կարող է բարդ թվալ, բայց դու կարող ես։

3. Ինքնավստահ եղիր։

Ցույց տուր, որ սիրում ու գնահատում ես քեզ։ Սա նրան կստիպի պայքարել, որ գրավի քեզ, քանի որ նա կտեսնի, որ քեզ գրավելը հեշտ չէ։ Մեջքդ ուղիղ, գլուխդ բարձր և քայլիր ինքնավստահ։

4.Պետք չէ ասել նրան, որ քեզ դուր է գալիս։

Եթե նա իմանա, կմտածի, որ հաղթեց։ Իսկ դու խաղա։ Սա չի նշանակում, որ սառնարյուն պիտի լինես, ուղղակի պիտի չխոստովանես առաջինը, և հետո, պետք չէ շտապել ասել քո զգացմունքների մասին,նույնիսկ երբ նա առաջինն է դա անում։

5.Գայթակղիր։

Գրավիչ եղիր։ Օգտագործիր քո գրավչությունը։ Երբ տղամարդուն (նաև կնամոլ ) փորձում է գրավել ինքնավստահ կին, նա չի դիմանա։ Մի քիչ սիրախաղը ու աչուկներով խոսելը չի խանգարի։

6.Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Հիմնականում, երբ ասում են գայթակղել, պատկերացնում են կարմիր զգեստ և բարձրակրունկ։ Բայց մարդիկ շատ հմայիչ են, երբ իրենց հարմար ու հանգիստ են զգում։ Դա կարող է լինել հարմար շրջազգեստ կամ ջինս ու հարմար բլուզ։

7.Եղիր այն, ինչ նա չունի։

Նա պիտի հասկանա,որ դու հեշտ հասանելի չես։ Կնամոլը միշտ ստանում է իր ուզածը։ Իսկ դու եղիր այն,ինչ նա չի կարող հեշտությամբ ստանալ։

8.Եղիր անկախ։

Սա պատճառներից է՝ ինչու կնամոլը չի կարող մի կնոջ կողքին մնալ. նա վախենում է կնոջ կախվածությունից ու “կպչունությունից”։ Հետաքրքիր դարձրու կյանքդ։ Ապրիր հետաքրքիր։ Ու թող որ նա տեսնի, որ ինքը չէ ամենակարևորը քո կյանքում։

9.Մի եղիր հասանելի ամեն պահի։

Կնամոլը ունի մի քանի ծանոթ կին, ում զանգում է, երբ ուզի։ Մի եղիր այդ կանանցից։ Չշտապես պատասխանել նրա հաղորդագրությանը։ Ցույց տուր, որ դու էլ կարող ես զբաղված լինել։

10. Փորձիր լեզու գտնել նրա ընկերների հետ։

Եթե նրանք քեզ գոնե մի քիչ դուր են գալիս։ Սա հիանալի միջոց է նրան գրավելու։ Եթե ուզում ես նրա վրա տպավորություն գործել, սկսիր նախ տպավորություն գործել ընկերների վրա։

11.Աջակցիր ու խրախուսիր։

Ցույց տուր,որ նա կարող է վստահել քեզ ու “իսկական լինել”, երբ իրար հետ եք։ Մի քննադատիր, մի մեղադրիր,երբ ինչ֊որ բան է պատմում, խրախուսիր, որպեսզի նա ավելի շատ կիսվի իր ապրումներով։

12.Գրավիր՝ որպես կին։

Երբ ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, շարունակիր լինել լավ ընկեր ու մնալ անկախ, բայց չմոռանաս նրան անկողնում գրավելու մասին։ Նա էլ չի ուզենա ուրիշին գտնել։

13.Համբերատար եղիր։

Նրան ժամանակ տուր, որ վստահի ու ընկերանա հետդ։ Սա միանգամից չի լինի։

14.Իմացիր, երբ է պետք առաջ շարժվել։

Դու չպիտի նրան սպասես տարիներ։ Եթե նա չի ուզում փոխել իր ապրելու ոճը, կամ դու չես գրավում նրան՝ որպես կին, պետք է թողնել, առաջ շարժվել։