Եթե երեխայի հայրը կամ մայրը կնքված չեն, կարելի՞ է երեխային կնքել

Հետաքրքիր

Ծնողների չմկրտված լինելու պատճառով եկեղեցին չի արգելում երեխայի մկրտությունը։

Սակայն ճիշտ կլինի, որ ամբողջ ընտանիքը մկրտված լինի և քրիստոնեավայել կյանքով ապրի:

Այսօր մարդիկ կարող են մկրտվել հենց այնպես՝ առանց խորհուրդը հասկանալու և կարևորելու, սակայն քրիստոնեական կենցաղավարությունն անհրաժեշտ է Աստծո ճշմարիտ հետևորդ լինելու համար:

Սակայն խիստ ցանկալի է, որ ծնողներն էլ երեխայի հետ մկրտվեն։

Այլապես հակասություն է. եթե ծնողներն ընդունում են Մկրտության խորհրդի կարևորությունը և հավատքով երեխային տանում եկեղեցի՝ մկրտության, ապա ի՞նչն է խանգարում, որ իրենք էլ մկրտվեն։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում