Մեկամյա Քեդի Ջոան Վոլթոնը մայրիկի օգնությամբ Instagram-ի աստղ է դարձել։
Աղջկա մայրը՝ Իդա Ջաֆունեն, սոցկայքում օգտահաշիվ է բացել իր փոքրիկի համար:
Դրա շնորհիվ բազմաթիվ մարդիկ հնարավորություն են ունենում հիանալու Քեդիի արտառոց գեղեցկությամբ։
Աղջնակն աչքի է ընկնում հատկապես իր տարբերվող հյութեղ շրթունքներով։
Արտասովոր գեղեցկությունը փոքրիկ Քեդին ժառանգել է հենց մորից, որը ևս բավականին տպավորիչ շուրթեր ունի:
Քեդիի մայրն ունի քենիական արմատներ, իսկ հայրը՝ Մարկ Ուոլթոնը, Ասիայից է։
Փոքրիկ գեղեցկուհին ունի նաև ավագ եղբայր՝ Ռեյմոնդը, որի լուսանկարները երբեմն հայտնվում են մայրիկի միկրոբլոգում։

#

#

#

#

#

#

#








