Նա հպարտանում է քեզնով և քո ձեզբերումներով:
Նա հանուն քեզ զոհողությունների է գնում, և դու էլ պատրաստ ես նույնն անել նրա համար:
Դուք ունեք նույն արժեհամակարգը:
Նա մշտապես փորձում է քո տրամադրությունը բարձրացնել՝ անգամ ինչ-որ փոքրիկ և չնչին բան անելով:
Նա չի փորձում քեզ փոխել:
Երբ քո մտքով անցնում է նրա հետ ամուսնանալու միտքը, քեզ ամենից շատ ուրախացնում է ոչ թե հարսանիքի օրն ու շքեղ զգեստը, այլ նրա հետ ողջ կյանքն անցկացնելու միտքը:
Դուք որոշ ժամանակ ստիպված եք եղել հառավարության վրա հարաբերություններ ունենալ և հաղթահարել եք դա:
‹‹Կարոտել եմ քեզ››-ը պարզապես մեխանիկորեն ասվող արտահայտություն չէ:
Չնայած, որ դու սիրում ես միայնակ մնալ և քո անձնական տարածքը չես սիրում կիսել, դու միևնույն է կցանկանայիր նրա հետ ապրել և քո տարածք թողնել նրան:
Նա այն մարդն է, ում հետ դու կիսվում ես, խոսում ցանկացած բանից, որ քեզ հուզում կամ նյարդայանցնում է:
Դու հանգիստ կարող ես նրա հետ երկարաժամկետ պլաններ կազմել և վստահ ես, որ նա անգամ 1 տարի հետո քեզ ետ է լինելու:
Դու կարող ես լացել նրա ներկայությամբ և ամոթի զգացում չունենալ:
Երբ ընկերուհիներդ բողոքում են իրենց հարաբերություններից, իրենց ընկերներից, դու լռում ես, քանի որ այդ թեմայով դու ասելու բան չունես:
Նա մտերիմ է քո ընտանիքի հետ և քեզ էլ ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:
Նա պատրաստ է օգնել քո ընկերներին:
Նա թույլ է տալիս, որ դու մի լավ բողոքես, գոռգոռաս և հանգստանաս, երբ դրա կարիքը լինում է:
Նա կարող է հանկարծակի քեզ հաճոյախոսել:
Դուք կարող եք միասին գնալ ճանապարհորդելու առանց վիճաբանությունների:
Նա այնպիսի պլաններ է կազմում, որ վստահ է՝ քեզ դուր կգան:
Որքան էլ նա զբաղված չիլինի իր գործերով, դու նրա համար առաջնահերթն ես:







