Ներկայացնում ենք 6 ամենայուրահատուկ ամուսնությունները, որոնցից որոշները բացարձակ խենթ են:
31-ամյա Քայլ Ջոնս և 91-ամյա Մարջորի Մաքքուլ
Նրանց հաճախ տատ ու թոռ են կարծում: Նրանք սկսեցին հանդիպել 2009 թ.:

Վերն Թրոյեր և Ջենիս Գալեն
2004 թ. դերասան Վերն Թրոյերն ամուսնացավ Playboy-ի մոդել Ժենևև Գալենի հետ: Դերասանի հասակն 82 սմ է, մոդելինը՝ 188 սմ: Ճիշտ է, հաջորդ օրը նրանք որոշեցին բաժանվել. Թրոյերը հասկացավ, որ մոդելն իր հետ փողի համար էր ամուսնացել:

Հնդկաստանի բնակչուհի Մանգլի Մունդան ամուսնացավ անտուն շան հետ
Գյուղական խորհուրդը որոշեց, որ այդպես կարելի է խուսափել չար ուժերից, որոնք սպառնում են ամբողջ գյուղին: Մի քանի ամիս անց նա ամուսնացավ արդեն տղամարդու հետ:

28-ամյա չինացին ամուսնացավ տիկնիկի հետ
Այս քայլին նա գնաց, երբ բժիշկներն իրեն քաղցկեղ ախտորոշեցին: Նա որոշեց զգալ հարսանիքի ամբողջ ուրախությունը, բայց չէր ուզում իրական աղջկա տանջել. նրան հաշված ամիսներ էին մնացել ապրելու:

Աշխարհի ամենամազոտ տղամարդը և նրա կինը
32-ամյա չինացի Յույ Չժենհուանի մարմնի 96%-ը ծածկված է սև խիտ մազածածկույթով: Նա արդեն լազերային էպիլյացիայի է հաճախում, որը նրան մասամբ կազատի մազերից:

Գրեյս Գեդլերն իր հետ ամուսնացավ 6 տարվա միայնությունից հետո
Բրիտանուհին 50-հոգանոց հարսանիք կազմակերպեց: Սա բացատրեց նրանով, որ արդեն 6 տարի ոչ ոքի հետ չի հանդիպում և որոշեց, որ տղամարդիկ իրեն ընդհանրապես պետք չեն:








