Յուրաքանչյուր կին իր ոճն ունի, բայց սովորաբար մեծամասնության զգեստապահարանում միշտ գտնվում է երկու–երեք հագուստ, որոնք ամենասիրելին են։
Դուք պարզապես պետք է ընտրեք այս զգեստներից մեկը, որն ամենից շատն է ձեզ դուր գալիս, իսկ մենք կպատմենք ձեզ այն մասին, ինչի մասին դուք հնարավոր է չգիտեիք։

1. Նրբաոճ ու նրբաճաշակ
Ձեր ոճը տարբերում է ձեզ ուրիշներից, դուք շատ ոճային ու կանացի եք։ Դուք բարդ եք և նրբաճաշակ։ Դուք կարողանում եք հեքիաթային գրավիչ լինել նույնիսկ սպորտային հագուստով։
Ձեզ հաճախ են գովում ձեր լավ ճաշակի համար և խորհուրդ են հարցնում ձեզանից։ Ներքուստ դուք ուժեղ կին եք,որը երբեմն նույնիսկ չի վախենում մենակ մնալուց։ Դուք երբեք հնազանդ կին չեք լինի, որը մենակ մնալու վախից դիմանում է ամեն ինչի։

2. Ազնիվ և աշխատասեր
Գեղեցիկ և ի ծնե գրավիչ, դուք հավատարիմ եք ինքներդ ձեզ և ձեր մտքերին։ Դուք չունեք բացառիկ ոճ, դուք հագնում եք այն, ինչը հարմարավետ է և ազատ։
Ձեր կյանքում կան մի քանի ջենթլմեններ, որոնք փորձում են գողանալ ձեր սիրտը։

3. Առեղծվածային
Դուք առեղծվածային անձնավորություն եք, որը կարող է գրավել ցանկացած տղամարդու։ Դուք կարողանում եք գերել մարդկանց նույնիսկ սովորական զրույցի ընթացքում։
Դուք քիչ ընկերներ ունեք, բայց դրանք իսկական են։ Ձեր ինտելեկտը իսկական գանձ է շատ կազմակերպությունների և ֆիրաների համար։

4. Նուրբ և կանացի
Դուք անմեղ և բարեսիրտ եք։ Դուք աշխարհին նայում եք ձեր հատուկ տեսակետից։ Ձեր ամենազարգացած հմտությունը ինտուիցիան է։
Դուք շատ համբերատար մարդ եք, մեծ սրտով, սակայն քչերն են դա գնահատում։ Դուք միշտ լսում եք ձեր սրտին։
Երբեմն դուք կասկածում եք ինքներդ ձեզ և վախենում եք սխալվել։ Մի վախեցեք իսկական սեր փնտրելուց, քանի որ անպայման կգտնվի մեկը, ով կհասկանա ձեր իսկական արժեքը։

5. Կատարյալ կին
Սա նշանակում է, որ դուք կրքոտ եք, գեղեցիկ, լավ մայր, ուշադիր կին, հավատարիմ ընկեր։ Դուք հրաշալի խոհարար եք, որը միշտ փորձում է ամեն բան կատարյալ անել։
Դուք մեծ հեղինակություն ունեք և ձեզ բոլորը հարգում են։ Դուք կարողանում եք շփվել մարդկանց հետ։ Դուք շատ համարձակ եք, սիրում եք ձեր անկախությունն ու ազատությունը։




























