Եկեք միասին վերհիշենք «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի ամենահայտնի ցիտատները, որոնք հասկանում ես, երբ մեծանում ես։
• Պետք է ամբողջ ուժով վազես նույն տեղում մնալու համար, իսկ ինչ որ տեղ հասնելու համար, պետք է կրկնակի արագ վազես։
• Ամեն բան իր խրատն ունի, պարզապես պետք է կարողանալ գտնել այն։
• –Չի կարելի հավատալ անհնարինին։ –Դու պարզապես քիչ փորձ ունես,– նկատեց Թագուհին։
– Քո տարիքում ես դրան օրական կես ժամ էի հատկացնում։ Մնացած օրերին ես հասցնում էի տասնյակ անհնարին բաների հավատալ մինչև նախաճաշը։
• Գիտես, մարտում ամենալուրջ կորուստներից մեկը գլխի կորուստն է։
• Վաղը երբեք այսօր չի լինում։ Մի՞թե կարելի է առավոտյան արթնանալ և ասել. «Ահա, վերջապես եկավ վաղը»։
• Քչերն են ելք գտնում, ոմանք այն չեն տեսնում, նույնիսկ եթե գտնում են, իսկ ոմանք չեն էլ փնտրում։
• —Լուրջ վերաբերմունքը ցանկացած բանի նկատմամբ այս աշխարհում ճակատագրական սխալ է։ —Իսկ կյանքը լու՞րջ է։ — Օ, այո, կյանքը լուրջ բան է, բայց ոչ այնքան…
• Ես այնպիսի անհեթեթություն եմ տեսել, որի կողքին այս անհեթեթությունը բացատրական բառարան է։
• Բացատրելու ամենալավ ձևը ինքնուրույն անելն է։
• Եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր, երկիրն ավելի արագ կպտտվեր։
• —Իսկ որտե՞ղ ես կարող եմ գտնել նորմալ մեկին։ — Ոչ մի տեղ,– պատասխանեց Կատուն,– նորմալներ չեն լինում։ Չէ որ բոլորն այնքան տարբեր են ու իրար նման չեն։ Հենց դա էլ, կարծում եմ, նորմալ է։
• Միայն պատկերացրեք, որ ինչ որ իրի պատճառով կարելի է այսքան փոքրանալ, որ ոչնչի վերածվես։
• Որքան էլ նա փորձում էր, չէր կարողանում այստեղ որևէ իմաստ գտնել, չնայած որ բոլոր բառերն իրեն ծանոթ էին։
• Եթե գլխում դատարկություն է, ցավոք, հումորի ամենամեծ զգացումն էլ ձեզ չի փրկի։
• —Ի՞նչ ես դու ուզում։ —Ես ուզում եմ ժամանակ սպանել։ — Ժամանակը հեչ չի սիրում, որ իրեն սպանում են։
• Նա միշտ ինքն իրեն լավ խորհուրդներ էր տալիս, չնայած հաճախ դրանց չէր հետևում։
• Մի տխրիր,– ասաց Ալիսան։ — Վաղ թե ուշ ամեն բան պարզ կդառնա, ամեն բան իր տեղը կընկնի։ Պարզ կդառնա, թե ինչի էր այդ ամենը պետք, քանի որ ամեն բան ճիշտ կլինի։
• Եթե դա այդպես լիներ, դա դեռ ոչինչ։ Եթե, իհարկե, դա այդպես էլ լիներ։ Բայց քանի որ դա այդպես չէ, այդպես էլ դա այնպես չէ։ Այդպիսին է տրամաբանությունը։
• Այն, ինչ ասվում է երեք անգամ, ճշմարտություն է դառնում։
• Երբեք քեզ մի համարիր ոչ այնպիսին, ինչպիսին ուրիշները չեն համարում, և այդ ժամանակ ուրիշները քեզ չեն համարի ոչ այնպիսին, ինչիպիսին դու կուզենայիր նրանց աչքին երևալ։
• Տաս գիշերները տաս անգամ ավելի տաք են, քան մեկը։ Եվ տաս անգամ ավելի ցուրտ։
• Խնդրում եմ ասեք, ուր պետք է այստեղից գնամ։ – Իսկ ուր ես դու ուզում հասնել,– պատասխանեց Կատուն։ — Ինձ համար միևնույնն է,– ասաց Ալիսան։ — Այդ դեպքում միևնույնն է, թե ուր կգնաս,– նկատեց Կատուն։
• —Ծրագիրը, անխոս, հրաշալի էր, պարզ և հասարակ, ավելի լավ չէիր էլ մտածի։ Միակ թերությունն այն էր, որ բացարձակ պարզ չէր, թե ինչպես է այն պետք ի կատար ածել։
• Եթե աշխարհում ամեն բան անիմաստ է, – ասաց Ալիսան, – ինչն է խանգարում ինչ որ մի իմաստ հորինել։







