5 հանճարեղ հնարք, որ կերակրացնեն ձեր լվացքի մեքենայի կյանքը

Հետաքրքիր

Լվացքի մեքենան զգալիորեն թեթևացրել է կանանց վիճակը և այսօր լվացք անելու համար պահանջվում է ընդամենը մեկ–երկու կոճակ սեղմել:

Որպեսզի լվացքի մեքենան ավելի երկար ծառայի պետք է պատշաճ ձևով խնամել այն:

Այս 5 հնարը կօգնեն ճիշտ խնամել լվացքի մեքենան:

5 հանճարեղ հնարք, որ կերակրացնեն ձեր լվացքի մեքենայի կյանքը

Մաքրել մանժետը

Ողջ կեղտն ու բորբոսը ամենից հաճախ կուտակվում է ռետինե մանժետի մեջ: Եվ հատկապես այդ հատվածը պետք է մշտապես լավ մաքրել:

Մանժետը կարելի է մաքրել սոդայի կամ այլ մաքրող միջոցի օգնությամբ:

Սակայն ցանկալի չէ օգտագործել քլոր պարունակող միջոցներ: Քլորը կարող է դեֆորմացնել ռետինը:

Սպունգի վրա լցնել մաքրող միջոցի որոշակի քանակություն և խնամքով մաքրել մանժետը, այդ ընթացքում աշխատեք չձգել ռետինե մանժետը, որպեսզի այն չվնասվի:

5 հանճարեղ հնարք, որ կերակրացնեն ձեր լվացքի մեքենայի կյանքը

Լվացքի մեքենայի դուռը

Լվացքը ավարտելուց հետո մեքենայի դուռը միշտ թաց է մնում: Դուռը միշտ բաց թողեք, որպեսզի բորբոս չառաջանա:

5 հանճարեղ հնարք, որ կերակրացնեն ձեր լվացքի մեքենայի կյանքը

Լվացքի փոշու և այլ միջոցների համար նախատեսված կոնտեյներ

Ժամանակ առ ժամանակ պետք է հանել լվացքի փոշու ու լվացող այլ նյութերի համար նախատեսված կոնտեյները: Ցանկացած մաքրող միջոցով լվացեք, ապա լավ չորացրեք: Ժանգոտած նստվածքը մաքրելու համար կոնտեյները 30 րոպե պահեք սոդայի ու քացախի խառնուրդի մեջ:

5 հանճարեղ հնարք, որ կերակրացնեն ձեր լվացքի մեքենայի կյանքը

Թմբուկի մաքրումը

Տաքացուցիչի ու թմբուկի վրա հաճախ հանքանյութերի նստվածք է առաջանում, դա կարելի է հեռացնել շատ արդյունավետ և շատ մատչելի միջոցով: Այդ նստվածքը կարելի է մաքրել քացախով կամ կիտրոնի աղով:

1–6 տուփ կիտրոնի աղը, կախված լվացքի մեքենայի ծավալից ու կեղտոտվածությունից, լցնել լվացքի մեքենայի փոշու համար նախատեսված բաժնում, միացնել առավելագույն ջերմաստիճանի ու ժամանակի ռեժիմը:

5 հանճարեղ հնարք, որ կերակրացնեն ձեր լվացքի մեքենայի կյանքը

Ջրահեռացման պոմպ

Ջրահեռացման պոմպը ևս մաքրման կարիք ունի: Եթե հետևողական և ժամանակին մաքրում չիրականացվի, ապա ջուրը կարող է վեր բարձրանալ:

Ի ուրախություն լվացքի մեքենա օգտագործողների, այդ պոմպը շատ հեշտությամբ է մաքրվում: Դրա համար պետք է բացել զտիչի դռնակը, որը գտնվում է լվացքի մեքենայի ներքևի հատվածում:

Նախապես հատակին պետք է սրբիչ կամ որևէ լաթ փռել, վրան դնել որևէ տարա, որը հնարավոր կլինի այդտեղ տեղավորել:

Կափարիչը պտտել ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ ու անցքից հանել կուտակված ողջ կեղտն ու աղբը: Սրբել անցքը, լավ չորացնել և փակել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում