Կենդանակերպի այս երեք նշաններն ի ծնե հոգեբաններ են

Կենդանակերպի այս երեք նշանները, որոնց այսօր ներկայացնում ենք, ամենախորաթափանցն են նրանք կարողանում են «կարդալ» դիմացինին և կանխազգալ նրա մտքերը:

Խեցգետին

Խեցգետինը գերազանց զարգացած ինտուիցիա ունի:

Նրանք հեշտությամբ կարողանում են հասկանալ մարդու էությունը մեկ հայացք ձգելով նրա վրա: Նրանք միշտ գիտեն, թե երբ են իրենց ստում:

Պետք չէ անգամ փորձել խաբել Խեցգետնին: Նա ձեր զենքը հեշտությամբ ձեր դեմ կուղղի: Այնպես որ Խեցգետնի հետ ավելի լավ է ընկերություն անելը:

Կույս

Կույսերն ի ծնե տրամաբանող են, նրանց մտքի ընթացքը պարզապես ապշեցնում է: Նրանք բառացիորեն կարողանում են սքանավորել դիմացինին և տեսնել նրա էությունը:

Բացի այդ նրանք հրաշալի կերպով կարողանում են վերահսկել իրենց հույզերը: Կեղծավորությունն այս նշանը հեռվից է զգում: Այնպես որ Կույսերի հետ պետք չէ խաղալ:

Իսկ եթե ձեզ խորհուրդ է անհրաժեշտ, հենց Կույսին պետք է դիմել: Նա կօգնի ձեզ լուծել ձեր խնդիրները և ամեն բան իր տեղը դնել:

Կարիճ

Այս նշանի հետ կատակներ անել աստղաբանները խորհուրդ չեն տալիս: Կարիճն ամեն ինչի կդիմի, միայն թե պարզի ճշմարտությունը:

Նման դեպքերում Կարիճներն անգամ ազարտի մեջ են ընկնում: Բացի այդ, նրանք հրաշալի կերպով կարողանում են մանիպուլացնել մարդկանց:

Սակայն եթե դուք Կարիճի ընկերն եք և ազնիվ եք նրա հետ, ապա նա ձեր լավագույն ընկերը կդառնա: Բացի այդ, նա ձեզ կյանքի կարևոր խորհուրդներ կտա: