Էթիկետի կանոնները բավական պարզ են և դրանք հիշելը բարդ չէ, բայց երբեմն մենք դրանք այնքան երկար չենք օգտագործում, որ անգամ որոշ բաներ դրանցից մոռանում ենք:
Հենց այդ պատճառով էլ որոշեցինք հիշեցնել ձեզ էթիկետի հիմնական կանոնները, որոնք պետք է հիշել առօրյա կյանքում:
1. Ինչպես է պետք անձրևից հետո չորացնել անձրևանոցը
Անձրևանոցը չի կարելի թողնել բացված վիճակում: Այն պետք է ծալել և դնել անձրևանոցի հատուկ տակդիրի մեջ:

2. Ինչպես ճիշտ կրել կանացի պայուսակը
Տղամարդը չպետք է տանի կնոջ պայուսակը: Միայն մինչև զգեստապահարան. դա վերաբերում է նաև կնոջ արտահագուստին:

3. Գլխարկը փակ տարածքում
Գլխարկն ու թաթմանները միշտ պետք է հանել փակ տարածքում: Ի տարբերություն ձեռնոցի և շլյապայի, որոնք կարելի է չհանել:

4. Շպարվելու կանոնները
Շպարվել կարելի է միայն զուգարանում: Մարդկանց ներկայությամբ, զուգարանից դուրս, կարելի է միայն մազերը կարգի բերել, ոչ ավել:

5. Ինչպես ճիշտ նստել, եթե դուք տաբատով եք
Ոչ մի դեպքում չի կարելի նստել այնպիսի դիրքով, որ երևա ոտքերի ներքին հատվածը. ոտքերը միշտ պետք է միասին լինեն:

6. Ռեստորաններում վճարելու կանոնները
Վճարում է նա, ով առաջինն է ասել՝ ես ձեզ հրավիրում եմ: Իսկ եթե նախօրոք ասվել է՝ գնանք ռեստորն, ապա յուրաքանչյուրը պետք է իր համար վճարի: Եթե տղամարդն առաջարկի, կինը կարող է համաձայնել, որ նա վճարի իր փոխարեն: Կինը նույնպես կարող է վճարել իր գործընկերոջ համար:

7. Պետք է արդյոք պատասխանել զանգին կարևոր հանդիպման ժամանակ
Եթե դուք կարևոր հանդիպման եք նստած, զանգերին պատասխանելը որպես անհարգալից վերաբերմունք կարող է ընկալվել: Բացառություն կարող են լինել առավել կարևոր զանգերը, որոնք բաց թողնել չեք կարող:

8. Ինչպես է պետք դնել դանակ պատառաքաղը ափսեի վրա
Դանակ պատառաքաղը պետք է ափսեի վրա դնել զուգահեռ, ոչ մի դեպքում՝ խաչաձև:

9. Դեռահասին դիմելու ձևը, որին դուք չեք ճանաչում
Եթե երեխան հատել է 12 տարեկանի սահմանը և դուք նրան չեք ճանաչում, կամ շատ մտերիմ չեք, նրա հետ պետք է «դուք»-ով խոսել:

10. Երեխայի սենյակ մտնելու կանոնը
Երեխայի սենյակ մտնելիս պետք է թակել դուռը, պետք է հարգել երեխայի անձնական տարածքի իրավունքը: Բացի այդ, դրանով դուք օրինակ ցույց կտաք նրան և նա էլ կթակի՝ ձեր սենյակ մտնելիս:




























