Կանանց միշտ էլ հետաքրքրում է, թե ե՞րբ են ամուսնանալու և ինչպիսի՞նն է այն լինելու: Խիրոմատները առաջարկում են իմանալ այս ամենի մասին ձեռքի միջոցով:
Իհարկե, ավելին իմանալու համար հարկավոր է դիմել մասնագետի:
Ահա, թե ինչպես կարելի է գուշակել
Եթե աջլիկ եք, ուրեմն պետք է աջ ձեռքի վրա գուշակել: Միջնեմատից մինչև ճկույթ գտեք մի գիծ: Եվ հենց սա էլ ամուսնության գիծն է:
Դրանք մի քանի հատ կարող են լինել: Բայց սա չի նշանակում, որ մի քանի անգամ պետք է ամուսնանաք:
Խիրոմատիայում այս գիծը չի նշանակում միայն ամուսնություն, այլ այն ցույց է տալիս ձեր հարաբերությունները հակառակ սեռի հետ:

Գծի նկարագիրը
Երկար գծի երկարությունը խոսում է հարաբերությունների ամրության մասին: Իսկ, եթե այն կարջ է ուրեմն հարաբերությունները կկրեն ժամանակավոր բնույթ:
Գծի պարզություն և երկարություն
Եթե գիծը երկար և պարզ է, ուրեմն հարաբերությունները շատ ամուր և երջանիկ են լինելու:
Հատուկ նշաններ
1.Եթե գիծը անցնում է սրտի գծին, ուրեմն սա վատ նշան է: Սա ամուրության նշան է:
2.Ամուսնության գծի վրա աստղի գոյությունը նշանակում է, որ այս ամուսնությունը շատ հաջող և երջանիկ է լինելու:
3.Եթե գիծը վերջում բաժանվում է երկու մասի, ուրեմն այդ ամուսնությունը ավարտվելու է բաժանությամբ:
4.Եթե գծից էլի գծեր են դուրս գալիս, ուրեմն հարաբերությունները շատ դժվար և բարդ են լինելու:
5.Եթե գիծը մեկ անջատվում, մեկ միանում է, ուրեմն հարաբերություններն էլ են այդպիսին լինելու:



























