Ծերացած ծնողների հետ շփման 4 սխալ, որոնք նրանց կարող են շատ ցավեցնել

Ծնողները միշտ էլ մեզ համար ծնող են մնում։ Սակայն երբեմն, տարիքի հետ, դերերը սկսում են փոխվել։

Ինչպե՞ս պետք է մեզ պահենք, որպեսզի չնեղացնենք մեր սիրելի ծերուկներին։ Ի՞նչ սխալներից պետք է խուսափենք։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի սխալներ, որոնք պետք է բացառել մեծերի հետ շփումներում։

1. Պետք չէ անդադար պատմել նրանց ձեր խնդիրների մասին։

Եթե առաջ նրանք կարողանում էին հեշտությամբ լուծել մեր բոլոր խնդիրները, տարիքի հետ նրանց համար ավելի բարդ է դառնում մեզ օգնելը, սակայն ցանկությունը միշտ նույնն է մնում։

Եվ ստացվում է, որ լսելով մեր խնդիրների մասին, ծնողները միայն տխրում և անօգնականության զգացողություն են ունենում։ Այնպես որ, փորձեք շատ փոքր չափաբաժիններով ծանրաբեռնել նրանց ձեր խնդիրներով։

Խաբել իհարկե պետք չէ, բայց եթե հնարավոր է, զերծ պահեք նրանք բացասական նորություններից։

Ծերացած ծնողների հետ շփման 4 սխալ, որոնք նրանց կարող են շատ ցավեցնել

2. Պետք չէ կտրուկ արձագանքել ձեզ մանիպուլացիայի ենթարկելու նրանց փորձերին։

Ինչ անել, երբ բախվում ենք տարեցների ակնհայտ մանիպուլատիվ վարքի հետ։ Առաջին հերթին պետք չէ տրվել շանտաժին։ Երբ դուք պատրաստվում ենք ինչ որ բան անել, որը դուր չի գալիս ձեր տարեցներին, և նրանց մոտ ինֆարկտ է սկսվում, կաթված, նյարդային նոպա և այլն, սա լուրջ ազդակ է ձեզ համար։

Իհարկե, եթե կան հիվանդություններ պետք է բուժել։ Իսկ եթե զգում եք, որ ձեզ պարզապես խաղացնում են, ժամանակ հատկացրեք և անկեղծորեն զրուցեք ծնողների հետ։

Միգուցե նրանք պարզապես ուշադրության կարիք ունեն։ Փորձեք կոմպրոմիսի գալ։ Ձեր խնդիրն է հասկանալ, թե իրականում ինչ են ձեր ծնողներն ուզում ձեզանից։

Ծերացած ծնողների հետ շփման 4 սխալ, որոնք նրանց կարող են շատ ցավեցնել

3. Մի փորձեք փոխել ծնողներին, վիճել և նրանց պարտադրել ձեր տեսակետը։

Մի բան լավ հիշեք. դուք երբեք չեք կարողանա նրանց հակառակում համոզել։

Ջղայնացնել և տրամադրությունը գցել, իհարկե կարող եք, բայց ստիպել, որ նրանք ապրեն ձեր կանոններով՝ երբեք։

Ձեր համառությունը կարող է միայն փչացնել հարաբերությունները, այդ պատճառով էլ փորձեք ավելի ճկուն լինել և փափուկ։

Ծերացած ծնողների հետ շփման 4 սխալ, որոնք նրանց կարող են շատ ցավեցնել

4. Ընտանեկան կարևոր թեմաների քննարկման ժամանակ երբեք դուրս մի թողեք տարեցներին։

Թույլ տվեք որ նրանք էլ իրենց կարծիքն արտահայտեն, այդպիսով դուք ցույց կտաք ձեր ուշադրությունն ու հարգանքը և միևնույն ժամանակ կօգտվեք նրանց խորհրդից, որը շատ ժամանակ իրոք արժեքավոր է լինում։

Եվս մեկ դրական կողմ. սա դաս է ձեր երեխաների համար։

Ծերացած ծնողների հետ շփման 4 սխալ, որոնք նրանց կարող են շատ ցավեցնել

Ընտանիքի համար կարևոր լինելու զգացողությունը ձեր ծնողներին ավելի ինքնավստահ ու երջանիկ կդարձնի։