Ամուսինը կոպտեց կնոջը ու հեռացավ բար՝ խմելու. երբ տուն վերադարձավ, նրան իսկական շոկ էր սպասվում

Հետաքրքիր

Ամուսինը ֆուտբոլ էր նայում, երբ կինը նրան խնդրեց.

–Սիրելիս, դու կարո՞ղ ես նորոգել միջանցքի լույսը, քանի որ այն արդեն մեկ շաբաթ է չի աշխատում:

Ամուսինը նայում է կնոջը զարմացած և հարցին հարցով է պատասխանում.

–Լույսը նորոգե՞մ, հիմա՞: Երևում է իմ ճակատին գրված է էլեկտրիկ: Իսկ ինձ այդպես չի թվում:

–Այդ դեպքում կարո՞ղ ես նորոգել սառնարանի դուռը,–հարցնում է կինը:

–Սառնարանի դուռը նորոգե՞մ: Երևում է իմ ճակատին գրված է սառնարաններ նորոգող վարպետ: Իսկ ինձ այդպես չի թվում,–պատասխանում է ամուսինը:

–Լավ,– ասում է կինը,–իսկ կարո՞ղ ես նորոգել մուտքի աստիճանները: Նրանք շուտով լրիվ կքանդվեն:

–Ես , գրողը տանի, հյուսն ե՞մ: Մի՞ թե դա իմ ճակատին գրված է: Իսկ ես այդպես չեմ մտածում: Ինձ ձանձրացրին քո զրույցները,և ես գնում եմ բար, ասում է ամուսինը:

Նա գնում է բար և այնտեղ մի քանի ժամ խմում է: Խմելուց հետո ափսոսում է, որ կնոջ հետ այդպես է վարվել, որոշում է վերադառնալ տուն և օգնել կնոջը: Երբ վերադառնում է տուն, նկատում է, որ աստիճանները վերանորոգված են, միջանցքի լույսը աշխատում է: Իսկ, երբ մոտենում է սառնարանին, որպեսզի գարեջուր խմի, տեսնում է, որ սառնարանի դուռը նորոգված է, ասում է.

–Սիրելիս, ո՞վ է այս ամենը նորոգել:

Կինը պատասխանում է.

–Դե, երբ դու գնացիր, ես նստած լաց էի լինում: Այդ պահին մի երիտասարդ տղամարդ հետաքրքրվեց, թե ինչու եմ լալիս, իսկ ես պատմեցի նրան: Նա առաջարկեց վերանորոգի ամբողջ տունը, իսկ այդ ամենի համար ես պետք է կամ նրա հետ քնեի, կամ էլ տորթ պատրաստեի:

Ամուսինը լսում է և հարցնում.

–Իսկ ի՞նչ տորթ պատրաստեցիր նրա համար:

–Բարև, իսկ դու իմ ճակատին տեսնում ե՞ս գրված խոհարար:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում