Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

Ոչ բոլոր զույգերն են գիտակցում, որ ընտանիքը երկկողմանի ջանքերի ներդրում է պահանջում:

Վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպայում 2,1 միլիոն ամուսնություններից 950 հազարը ավարտվում է ամուսնալուծությամբ:

Slater & Gordon ընկերության մասնագետները պարզել են, թե ամուսնության որերորդ տարին է համարվում ամենածանրը, և որերորդը՝ ամենաերջանիկը:

Ներկայացնում ենք մանրամասներ և գործոններ, որոնք կարող են ամուսնալուծության պատճառ դառնալ:

3 տարի

Հարաբերությունների 3-րդ տարվանից հետո մարդիկ ամենից առաջ համակերպվում են զուգընկերոջ թերությունների հետ, և նրանց կյանքը ավելի հարմարավետ է դառնում:

Շատ հաճախ ընտանեկան կյանքի երրորդ տարում զույգը երեխա է ունենում, և նրանց հարաբերությունները միայն ամրապնդվում են:

Ամուսնության հենց երրորդ տարին է համարվում ամենաերջանիկը:

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

5 տարի

Առաջին, իրապես լուրջ խնդիրները սկսվում են ամուսնական կյանքի հինգերորդ տարում:

Երեխաները դեռ չեն մեծացել և մեծ դժվարություններ են առաջացնում, որոնք միախառնվում են աշխատավայրի խնդիրների, տնային դժվարությունների հետ, և ընդհանուր առմամբ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում:

Հարաբերությունների այս տարին ամենաբարդն է համարվում:

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

7 տարի

Համատեղ կյանքի յոթերորդ տարին հետազոտողները անվանում են ինքնատիպ պատ, որը զույգերը պետք է հաղթահարեն:

Սա բարդ շրջան է, բայց եթե զույգերը գլուխ հանեն, ապա առջևում նրանց սպասվում է ամուր ու երջանիկ ամուսնություն:

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

Գործոններ, որոնցից պետք է խուսափել ամուսնությունը պահպանելու համար

  • Չարդարացված սպասումներ
  • Խնդիրների չբարձրաձայնում
  • Հարաբերությունները վերականգնելու անկարողություն կամ ցանկության բացակայություն
  • Լսելու ցանկության բացակայություն
  • «Կյանքը» սոցիալական կայքերում
  • Ֆինանսական խնդիրներ
  • Կրթության բացակայություն

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները