4 բան, որ անում է ձեր նախկին դավաճան ընկերը, որպեսզի ձեզ հետ վերադարձնի

Դավաճանությունը շատ ցավոտ է և նվաստացուցիչ հարաբերություններում կնոջ համար:

Կոտրված է քո սիրտը, քո էգոն, քո արժանապատվությունը ոտնահարված է։ Բայց չնայած դրան, շատ կանայք ընդունում են դավաճանին ետ։ Ինչու՞ է այդպես։

Ճշմարտությունն այն է, որ շատ դավաճաններ հմուտ մանիպուլյատորներ են։ Նրանք օգտագործում են տարբեր մեթոդներ և ռազմավարություններ, որպեսզի վերադարձնեն իրենց զոհին։ Այստեղ նեկայացված են ամենատարածված մանիպուլիացիոն վարքագծի նշանները:

1. Դավաճանության ժխտում։

Սկզբում, երբ դուք միայն իմանում եք զուգընկերոջ անհավատարմության մասին, նա փորձում է ամեն կերպ ժխտել կատարվածը, նա չի ընդունի իր մեղքը, եթե կարծում է, որ դեռ շանս ունի ձեզ հետ մնալու։

Նա նույնիսկ կարող է փորձել համոզել ձեզ, որ դուք խելագար եք և կասկածում եք նրան այն բանի մեջ, ինչը նա չի արել: Նա փորձում է ձեր մեջ մեղքի զգացում առաջացնել այն բանի համար, որ դուք նրան չեք հավատում։
Նա ցանկանում է հանել իր մեղքը և բացահայտել ձեզ որպես վատը, թեև դուք երկուսդ էլ գիտեք, որ դուք ոչինչ սխալ չեք արել։ Նույնիսկ եթե դուք բռնել եք նրան դավաճանության պահին, նույնիսկ եթե դուք ունեք ապացույցներ իր անհավատարմության վերաբերյալ, նա դեռ ժխտում է իր մեղքը։ Նա նույնիսկ կարող է ասել, որ ամեն֊ինչ այնպես չէ, ինչպես ձեզ թվում է։

Եվ շատ կանայք են տարվում այդ դատարկ արդարացումներով և խաբեությամբ, պարզապես այն պատճառով, որ նրանք ցանկանում են հավատալ իրենց զուգընկերոջը։ Նրանք ցանկանում են պահպանել հարաբերությունները ցանկացած գնով, և նրանց ավելի հեշտ է խաբել իրենք իրենց, քան ընդունել դաժան ճշմարտությունը։

2. Նա ձևացնում է, որ դա կարևոր չէ։

Երբ դավաճանը փախչելու տեղ չունի, երբ տեսնում է, որ դուք չեք հավատում նրա ստին, նա կարող է ընդունել իր մեղքը։ Բայց դրանից հետո նա փորձում է դա ներկայացնել այնպես, կարծես դա կարևոր չէ, կարծես թե չարժե դրան նման նշանակություն տալ։ Նա կարող է ասել, որ դա ընդամենը մի րոպեի թուլություն էր, որ այն չպետք է ազդի ձեր հարաբերությունների վրա։

Նրա խոսքով՝ դավաճանությունը այն չէ, ինչը պետք է քանդի այն հարաբերությունները, որոնք դուք կառուցել եք տարիներ շարունակ։

Պատճառը, թե ինչու է այս ռազմավարությունը աշխատում, այն է, որ շատ աղջիկներ սիրում են լսել նման բառեր։ Նրանք ցանկանում են հավատալ իրենց տղամարդուն, որ մյուս բոլոր կանայք նրա համար ժամանակավոր են, իսկ մեկը՝ գլխավորը։

3. Նա մեղադրում է ձեզ։

Մեկ այլ տեխնիկա, որն օգտագործում են դավաճանները, որպեսզի վերադարձնեն ձեզ։ Փորձում է իր գործողությունների համար մեղքը բարդել ձեզ վրա: Նա կարող է մեղադրել ձեզ, որ դուք չեք տվել նրան բավարար ուշադրություն, որ սպանել եք սերը հարաբերություններում։

Նա կարող է սլաքները թեքել ձեզ վրա, որպեսզի դուք ներողություն խնդրեք այն բանի համար, որ նա գիտակցաբար որոշել է ձեզ ցավ պատճառել։ Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա ոչ մի դեպքում։

Նույնիսկ եթե ձեր հարաբերություններում խնդիրներ են եղել, դա նրա դավաճանության համար արդարացում չէ։ Նա կարող էր խոսել ձեզ հետ, նա նույնիսկ կարող է պարզապես հեռանալ ձեզանից, այլ ոչ թե դավաճանել:

Այնպես որ, նրան թույլ տալու փոխարեն համոզել, որ դուք մեղավոր եք, հասկացեք, որ նա ոչ թե պարզապես դավաճան է, այլ թունավոր ու մանիպուլյատոր, որը չգիտի, թե ինչպես պետք է պատասխանատվություն վերցնի իր արարքների համար։

4. Նա քեզ խոստանում է այն ամենը, ինչ կարող է։

Մեկ այլ վտանգավոր ռազմավարությունը դա ձեզ կեղծ խոստումներ տալն է։ Նա կասի, որ պատրաստ է ամեն ինչի երկրորդ շանսի համար, որ նա լավագույնն է լինելու ձեզ համար, եթե դուք նրան հնարավորություն տաք։

Բայց նա պարզապես փնտրում է կանաչ լույս և շարունակում է վնասել ձեզ։

Իհարկե, միայն դուք կարող եք որոշել, ներել դավաճանին, թե ոչ, բայց միշտ հաշվի առնեք այն փաստը, որ մեծ մասը դավաճանների կրկնում են իրենց սխալը։ Գուցե նա նույնիսկ չի ցավում իր արարքի համար, բայց ցավալի է նրա համար այն, որ դուք պարզապես բռնել եք նրան այդ արարքի վրա:

Հազվադեպ են մարդիկ փոխվում և նա բացառություն չէ, առավել ևս, երբ շուրջը այնքան շատ գայթակղություններ կան։