Քայլող ստի դետեկտորներ. կենդանակերպի նշաններ, որոնց հնարավոր չէ խաբել

Այծեղջյուր

Ամենաուշադիր նշանն է։ Նկատում է վարքի և էմոցիաների ցանկացած փոփոխություն։ Նա շատ լավ է կարդում  դիմախաղը։ Կարող է ճանաչել շատ լավ թաքցրած էմոցիաները։ Նրանից ոչինչ թաքցնել հնարավոր չէ։

Ուշադիր է մանրունքներում։ Ուշադիր ուսումնասիրում է ինֆորմացիան և սեփական դիտարկումների հիման վրա ստեղծում է աշխարհի սեփական պատկերը։

Տանել չի կարողանում սուտը։ Նա միանգամից նշում է զրուցակցի սխալները և թերությունները և չի մտածում նրա զգացմուքների և վարքի պատճառների մասին։

Խեցգետին

Տաղանդավոր մանիպուլյատոր է։ Ապրում է սեփական տեսիլքների աշխարհում և թաքցնում է իր մասին ողջ ճշմարտությունը։ Նախընտրում է լռել, եթե իրավիճակը կարող է վնասել մտերիմներին։

Արհեստավարժ ստախոս է և հեշտորեն ճանաչում է ուրիշների ստերը։ Անընդհատ կատարելագործում է ստելու արվեստը։ Խեցգետինը կեղծավորությունը ճանաչում է առաջին իսկ րոպեյից։

Խաբեության մասին իմանալուց հետո նա մի անգամից ջրի երես չի հանում սուտը։ Արտաքինից նրա վերաբերմունքը չի փոխվում, սակայն Խեցգետնի և խաբեբայի միջև վստահությունն ընդմիշտ անհետանում է։

Կարիճներ

Ունի հզոր զարգացած վեցերորդ զգայարան։ Այն մեկ անգամ չէ, որ փրկել է նրան կրիտիկական իրավիճակներում։ Նրան բավական է ընդամենը մեկ հայացքը, որպեսզի ճանաչի սուտը։

Իմանալով մարդկանց ստելու հակումների մասին՝ նա շատ բծախնդրորեն է ընտրում իրեն շրջապատողներին։ Նրա վստահությանն արժանանալը և ընկեր դառնալը բավականին բարդ է։

Ներքին զգայարանը բարձր մտավոր կարողությունների հետ միասին նրան դարձնում է կատարյալ առաջնորդ։ Նա գիտի, թե ինչպես պետք է դրսևորի իրեն, որպեսզի արժանանա մարդկանց սիրուն և հարգանքին։