Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

Գրեթե բոլոր ժամանակակից ընտանիքներն արդեն վաղուց ազատվել են պատերին գորգեր ամրացնելու սովորությունից։ Սակայն այդ ավանդույթն ուներ իր հիմքերը։ Այսօր մենք նրանց մասին կպատմենք։

Հին գորգ

Հիմա շատերը չեն հասկանում, թե ինչու են առաջ գորգեր կախել պատերին։ Հատակին հաճախ նույնպես լինում են միայն փոքր գորգեր, քանի որ հին գորգերի մաքրումը պահանջում է շատ երկար ժամանակ ու շատ ջանք։

Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

Հին գորգերի հոտն էլ է շատ տհաճ։ Բայց ինչու՞ էին նրանք այդքան հայտնի։

Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

Ինչու՞ էին առաջ գորգերը ամրացնում պատերին

1. Խնայողություն

Ինչպես հայտնի է, շատ իրեր առաջ շատ դժվար էր ձեռք բերել։ Օրինակ, լավ որակի պաստառներ։ Այդ պատճառով մարդիկ կախել են գորգեր պատերին, որպեսզի մերկ պատերը ավելի քիչ նկատելի լինեն։

Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

Այժմ ավելի ու ավելի հաճախ է առաջանում համեստ պաստառներին վերադառնալու միտում, որոնք կարելի է մատչելի գնով ձեռք բերել։ Շատերը պարզապես սիրում են սպիտակ պատեր, որոնք ներդաշնակ են ցանկացած դեկորի և կահույքի հետ: Այս դեպքում արժե օգտագործել լվացվող ներկեր, որոնք կատարյալ տարբերակ են։

2. Պրեստիժ

Որակյալ և թանկարժեք գորգերը համարվում էին հեղինակավոր։ Նրանք ցույց էին տալիս կարգավիճակը սեփականատիրոջ տան կամ բնակարանի։ Գորգը բնակարանի պատին իսկապես վկայում էր բարձր բարգավաճման և նույնիսկ կապերի մասին։

Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

3. Ձևավորում

Կարծում եմ, որ դուք լավ հիշում եք, թե որքան կոր էին պատերը հին տներում։ Այդ բոլորը ճարտարապետական ճանապարհներով շտկելը բավականին թանկ էր և երկարատև պրոցես էր։ Բայց գորգ կախելը րոպեներ էր տևում։ Եվ պատերի փոսերը ու հին պաստառը ծածկված էին… Գորգը բնակարանի իսկական զարդն էր։

Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

Նման իրը համարվում էր թանկ ու հեղինակավոր նվեր, իսկ երբեմն նույնիսկ փոխանցվում էր ժառանգաբար։ Իհարկե, նման գորգերը փորձում էին կախել առավել երևացող տեղում։

4. Ձայնամեկուսացում

Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

Աղմուկի մեկուսացումը շատ կարևոր էր, քանի որ հին բնակարաններում պատերը շատ բարակ էին։ Նաև գորգերը կատարելապես պիտանի էին ջերմամեկուսացման համար։ Դա էր պատճառը, որ գորգը կախում էին անկողնու մոտ։

Ահա՛, թե ինչու չի կարելի հին գորգերը դեն նետել

Իհարկե, այդ պատճառների մեծ մասն արդեն անտեղի են։ Գորգեր հավաքում են փոշին, և մաքրել դրանք շատ դժվար է։ Դա հատկապես վերաբերվում է հին գորգերին։ Նույնիսկ ամենահզոր փոշեկուլներւ չեն կարող ազատել այդ գլուխգործոցները անցյալի փոշուց։