Լեսլին և Լիզին սիրահարվեցին միմյանց առաջին հանդիպումից հետո:
Նրանց ծանոթացրեց իրենց ընդհանուր ծանոթը, բայց արդեն մի քանի րոպե խոսելուց հետո Լիզին հասկացավ, որ շատ է ուզում լինել այդ տղամարդու կողքին։
Մեկ շաբաթ վիրտուալ շփումից հետո, Լեսլին որոշել է հրավիրել աղջկան հանդիպման, և ապա նրանք հասկացել են, որ էլ երբեք չեն ուզում հեռանալ իրարից։

Միայն երկրորդ ժամադրության ժամանակ Լիզին իմացավ, որ տղամարդը ոչ թե 40 տարեկան է, ինչպես թվում էր, այլ 60 տարեկան է։ Նա զարմացավ, քանի որ Լեսլին իր տարիքից շատ փոքր տեսք ուներ։
Մեկ ամիս անց նրանք որոշել են պատմել իրենց բոլոր հարազատների իրենց կապի մասին։ Աղջկա ծնողները զարմացել են, թե ինչպես իրենց 19-ամյա դուստրը կարող էր սիրահարվել նրան, ով իրենից 40 տարով մեծ է: Երկար ժամանակ նրանք չէին պատրաստվում Լեսլիին թողնել իրենց ընտանիք մտնել և նույնիսկ սպառնում էին նրան, որ նա թողնի իրենց դստերը:
Բայց կարծես զգացմունքները նրանց միջև անկեղծ էին։
Արդեն մեկ տարի է նրանք պաշտոնապես ամուսնացած են, բայց մինչ այսօր հասարակությունը չի կարող ընդունել նրանց զգացմունքները: Երբ նրանք քայլում են փողոցում, նրանց հետևից մշտապես բացասական խոսքեր են հնչում:




























