Եթե նա անում է այս 8 բաները, ուրեմն դեռ սիրում է ձեզ…

1. Ձեր ընտրյալը միշտ ձեր կողքին է, եթե դուք նրա աջակցության կարիքն ունեք: Դա հենց այն է, ինչն առանձնացնում է սիրող զուգընկերոջը: Նա չի կարծում, որ ձեր խնդիրներն իրեն բացարձակ չեն հետաքրքրում:

Սիրող մարդը երբեք չի ասի. «Մեծ աղջիկ ես, ինքդ էլ գիտես՝ ինչ պետք է անես» կամ «Էլ ի՞նչ տղամարդ ես, եթե չես կարող դա անել»: Չի բացառվում, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք լուծել մեր խնդիրները, բայց երբեմն ուզում ենք իմանալ, որ հուսալի թիկունք ունենք:

2. Նա չի ձգտում փոխել ձեզ՝ հարմարեցնելով իրեն: Անկեղծորեն սիրող զուգընկերն իրեն հարմար տիկնիկ չի դարձնի ձեզ:

Դա անձի հանդեպ անհարգալիս վերաբերմունք ու եսասիրություն է: Եթե սիրող մարդուն որևէ բան դուր չի գալիս իր զուգընկերոջ մեջ, նա հանգիստ ու անկեղծորեն ասում է այդ մասին: Միայն երկխոսության միջոցով է հնարավոր հարաբերություններում ներդաշնակության հասնել:

Եթե նա անում է այս 8 բաները, ուրեմն դեռ սիրում է ձեզ…

3. Նա ուշադիր է մանրուքների հանդեպ: Նրա համար միևնույն չէ, թե ինչ ուտեստներ եք նախընտրում, եթե անգամ ձեր ճաշակները տարբեր են: Նա հիշում է, թե որքան շաքարավազ է պետք ավելացնել թեյին:

Միշտ հարցնում է ձեր կարծիքը, երբ պետք է ընտանեկան հարց լուծվի: Եվ սարսափելի չէ, եթե նա մոռացել է ձեր շնիկի տարեդարձը կամ ձեր առաջին համբույրի օրը: Ավելի կարևոր է, որ նա գնահատում է ձեզ ու կենցաղում ցուցաբերում հոգատարությունը:

4. Նա իմաստուն է: Խոսքը բարձր ինտելեկտի մասին չէ (չնայած դա նույնպես կարևոր է): Եթե մարդն ունակ է վերլուծել, հավանական համարել, որ կարող է սխալ լինել, և ընդունել այդ սխալները, ուրեմն նա իմաստուն է:

Ճկուն մտածողությունը զույգին հնարավորություն է ընձեռում իսկապես երջանիկ լինել հարաբերություններում:

5. Նա դրական է ազդում ձեր ինքնագնահատականի վրա: Հոգեբաններն ապացուցել են, որ բռնակալի և զոհի դերը զուգընկերները ենթագիտակցաբար, բայց կամավոր են ընտրում:

Նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն դերը խաղալու թաքնված շահ ունի: Ներդաշնակ զույգի պարագայում ճնշումը տեղ չունի: Զուգընկերներից յուրաքանչյուրի համար հաճելի է, որ նա հենց այս մարդու կողքին է:

6. Ձեր խնդիրները նա իրենն է համարում: Պետք չէ նրան օգնության համար խնդրել: Նա դա կանի առանց մի վայրկյան անգամ տատանվելու:

Եթե դուք անկեղծորեն սիրող կին եք, ուրեմն ձեր զուգընկերը ձեր հերոսն է: Եվ ձեզ համար նա սարեր շուռ կտա:

Եթե նա անում է այս 8 բաները, ուրեմն դեռ սիրում է ձեզ…

7. Նա չի ծաղրում ձեզ: Բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս, բայց նա հրաշալի գիտի, թե ինչ է արժենում ձեր յուրաքանչյուր բացթողումը:

Այդ պատճառով սիրող զուգընկերոջ մտքով անգամ չի անցնի «խփել ընկածին»: Նա երբեք չի համարձակվի մտերիմ մարդուն վանել որեւէ հիմարություն անելուց հետո:

8. Նա գիտի ձեր թույլ կողմերը, բայց երբեք չի հարվածի դրանց: Հայտնի է, որ մենք առավել խոցելի ենք հենց մտերիմ մարդկանց առջև, և նրանց պատճառած ցավն ավելի ուժեղ է: Իսկ եթե նա չմտածված վիրավորել է ձեզ, ամեն ինչ կանի՝ մեղքը քավելու համար:

Դա սիրող մարդու հատկություն է. ամենաթանկ բանը, որ կարող է լինել կյանքում: Հարկ է նկատել, սակայն, որ այդ հատկությունը երկուսն էլ պետք է ունենան, քանի որ ընտանեկան հարաբերությունները միակողմանի լինել չեն կարող: