Հարսանիքը պետք է յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենահրաշալի օրը դառնա, սակայն երբեմն ոչ ամեն ինչ է այնպես դասավորվում, ինչպես կցանկանայինք:
Որոշ երկրներում հարսանիքն ընդամենը հերթական գործարք է, որը պետք է համաձայնեցնեն:
Նման մի տխուր պատմություն ենք ներկայացնում, որը տեղի է ունեցել Հեդի Գոյլաբիևա անունով աղջկա հետ: Ամուսնության պահին նա ընդամենը 17 տարեկան էր, իսկ ամուսինը՝ 47:
Հեդին շատ գեղեցիկ աղջիկ էր, որին վիճակված չէր սիրահարվել և սիրելով ամուսնանալ: Աղջկան մի անգամ փողոցում տեսնում է Գուչիգով ազգանունով մի տղամարդ և որոշում է, որ ինչ էլ որ լինի, աղջիկը իր կինը պետք է դառնա:

Տղամարդը ոստիկան էր և լավ կապեր ուներ կառավարությունում: Եվ այդ պատճառով, երբ նա աղջկա ծնողներից պահանջեց աղջկան իրեն տալ, ոչ ոք չընդդիմացավ:

Ահա այսպես էլ տեղի ունեցավ ամենատխուր հարսանիքը: Միայն տեսեք, թե ինչ դեմքով է խեղճ աղջիկը…

Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին հարսանիքի առաջին կադրերը, հասարակությունը սկսեց բողոքել և պահանջում էին բաց թողնել նրան: Սակայն շուտով բոլորը նրա մասին կմոռանան, իսկ աղջիկը այդպես էլ կապրի իր կյանքը չսիրած տղամարդու կողքին:





























