Հավելել 40 գրամ կարագ:1 կգ լոլիկներից յուրաքանչյուրի տակի մասը խաչաձև կտրել, վրան եռման ջուր ավելացնել: Հինգ րոպե անց կեղևազրկել: Մաքրված պոմիդորը ևս կտրտել պղպեղանման: Ըստ ցանկության՝ այս ամենին կարելի է ավելացնել նաև կծու պղպեղ:
Մանրատված մթերքները հերթով աստիճանաբար ավելացնել տապակվող մսային զանգվածի վրա:Սա էլ համեմել խմելի սունելիով, ուցխո սունելիով, աղով և այլ համեմունքային միջոցներով:
Հավելել 2 ճաշի գդալ տոմատային թանձրուկ: Եվս երեսուն րոպե եփել ցածրացված կրակի վրա:Համեմն ու մաղադանոսը մանրատել: Կրակն անջատելուց անմիջապես հետո եռման մասսային ավելացնել կտրտած կանաչին, ապա նաև՝ մանրացրած սխտոր:Կաթսան ծածկել կափարիչով, որ համերը ջերմության մեջ միախառնվեն ու ներդաշնակվեն: