Ներկայացնում ենք Քեյլի Թոմասին, ով մազերի շամպուն չօգտագործեց մոտ 18 ամիս:
Ինչպեսև իրենց մազերի մասին հոգ տանողների մեծ մասը, Քեյլին թանկարժեք շամպուններ էր գնում:
Նրա դրամապանակը դատարկվում էր, բայց ցանկալի արդյունք չկար:
Մազերը լվալու հաջորդ օրը դրանք յուղոտվում էին, նա ստիպված էր չոր շամպուն օգտագործել:
Մոտ 6 տարի առաջ Քեյլին կարճ սանրվածք արեց՝ ազատվելով բարակ և ներկված մազերից:

Դրանից հետո նա որոշեց երկարացնել մազերը: Արդյունքում ունեցավ երկար, խիտ, փարթամ և յուղոտ մազեր:
Քեյլին հուսահատ էր:
Կարդալով շամպուններում սուլֆատների պարունակության մասին՝ նա հասկացավ, որ իրեն այլընտրանք է պետք:
Նա օրգանական շամպուններ փորձեց, բայց դրանք «կպչուն մազերի» էֆեկտ էին ունենում: Այդ ժամանակ նա որոշեց փորձ անել:

Նա դադարեց շամպուն օգտագործել և այն փոխարինեց կավով:
Այդպես Քեյլին մազերը մոտ մեկ տարի լվաց, բայց հետո իմացավ, որ կավը քայքայում է մազերի կառուցվածքը, և դրա երկարատև օգտագործումը ցանկալի չէ:

Հետո Քեյլին սկսեց այլ տարբերակներ փնտրել՝ չցանկանալով վերադառնալ սովորական շամպունին:
Հրաշալի այլընտրանք եղավ բույսերի խումբը, որոնք լավ փափկեցնում էին մազերը: Որպեսզի մազերն ավելի լավ մաքրվեն, նա բույսերի խառնուրդին սկսեց օճառի ընկույզ ավելացնել:
Այն շամպուն էր հիշեցնում և լավ էր փրփրում: Այդպես նա բնական շամպուն ստացավ:

Երբ Քեյլին հրաժարվեց սովորական շամպունից, մազերը սկսեցին ավելի արագ աճել և ավելի ծավալուն ու խիտ դարձան:

Քեյլին նաև չի օգտագործում վարսահարդարիչ և մազերը հարդարելու տարբեր միջոցներ: Բացառություն էր նրա հարսանիքը: Դա միակ օրն էր, երբ նա սանրվածքի համար մազերի լաք օգտագործեց:



























