Ինչպիսի տեսք կունենար Մայքլ Ջեքսոնն առանց պլաստիկ վիրահատությունների

Չնայած Մայքլ Ջեքսոնը մինչև իր կյանքի վերջին օրը հերքել է ցանկացած պլաստիկա, սակայն չկա որևէ կասկած այն բանում, որ նա իրեն ենթարկել է խելահեղ վիրահատությունների:

Երգիչը լիովին փոխել է մաշկի գույնը, ինչպես նաև դեմքի կառուցվածքը այն աստիճան, որ գրեթե հնարավոր չէ հավատալ, որ այդ սպիտակ մարդը երբևէ եղել է սևամորթ երեխա:

Ներկայացնում ենք մասնագետների հետազոտություններն այն մասին, թե ինչ տեսք կունենար Մայքլ Ջեքսոնը, եթե չենթարկվեր պլաստիկ վիրահատությունների:

Ջեքսոնը բազմաթիվ վիրահատություններ է կատարել՝ այտերի իմպլանտավորում, մաշկի սպիտակեցում, կզակի փոփոխություն, շուրթերի մեծացում:

Ամենից առաջ նա չափից ավելի ջանք է գործադրել քթի պլաստիկ վիրահատությունների հարցում. քիթը ժամանակի ընթացքում (և դա հստակ նկատելի է) դառնում էր ավելի բարակ և սուր՝ ընդհուպ շնչառական խնդիրների հետ կապված բարդություններ ունենալը:

Ինչպիսի տեսք կունենար Մայքլ Ջեքսոնն առանց պլաստիկ վիրահատությունների

Նրա քույր Լա Տոյան ասում է, որ Մայքլն այնքան է հուզվել իր առաջին ռինոպլաստիկայի պատճառով, որ իրեն՝ Լային, համոզել է առաջինը ռինոպլաստիկա անել, որպեսզի ինքը կողքից կարողանար տեսնել՝ դա ինչ տեսք ունի, և համոզվեր, որ այն ցավոտ չէ:

Մայքլը լիովին բավարարված էր Լա Տոյի արդյունքներով և առաջին անգամ 1979 թվականին նա դիմում է վիրահատական միջամտության: Այսպես սկսվում են նրա անվերջանալի «ճանապարհորդությունները» պլաստիկ վիրաբուժության աշխարհում:

Ինչպիսի տեսք կունենար Մայքլ Ջեքսոնն առանց պլաստիկ վիրահատությունների

Չնայած նրա արտաքինի կտրուկ փոփոխությանը՝ Ջեքսոնը միշտ հերքում էր ցանկացած վիրահատական միջամտություն, բացի ռինոպլաստիկայից: Լրագրող Մարտին Բաշիրին տված հարցազրույցում նա ասում է.«Դեմքիս հետ ես ոչինչ չեմ արել, միայն ռինոպլաստիկա: Դա ինձ թույլ է տվել ավելի լավ շնչել և ավելի բարձր նոտաներ վերցնել: Ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, ես ոչինչ չեմ արել իմ դեմքի հետ»:

Սակայն բժիշկ Էդա Գորբիսը կարծում է, որ Ջեքսոնը ենթարկվել է շուրջ հարյուր վիրահատության:

Ինչպիսի տեսք կունենար Մայքլ Ջեքսոնն առանց պլաստիկ վիրահատությունների

Իսկ ինչպիսի՞ տեսք կարող էր ունենալ Մայքլ Ջեքսոնի դեմքն առանց վիրահատությունների:

Ինչպիսի տեսք կունենար Մայքլ Ջեքսոնն առանց պլաստիկ վիրահատությունների

«Մայքլ Ջեքսոնի 10 դեմքերը» վավերագրական ֆիլմում փորձագետները վերաստեղծել են երգչի տեսական տեսքը, եթե նա լիովին վերափոխած չլիներ իր արտաքինը: Գրավիչ և կենսախինդ սևամորթ մարդու տաք ժպիտով դեմքը խիստ հակադրվում է Ջեքսոնի դեմքի հետ, որը մենք բոլորս հիշում ենք:

Ինչպիսի տեսք կունենար Մայքլ Ջեքսոնն առանց պլաստիկ վիրահատությունների