4 կարևոր պատճառ, թե ինչու չի կարելի լսել ուրիշները գանգատները

Հետաքրքիր

Երբեմն դաստիարակությունից և կարեկցանքից դրդված  մենք  լսում ենք մեր մտերիմների, ընկերների գանգատները,  նրանց դժգոհությունները: Սակայն  դադարեք  դա անել:

Ահա թե ինչու չի կարելի է լսել այլոց գանգատները:

Պատճառ 1. Կենսական էներգիայի կորուստ:  Դուք հավանաբար նկատել եք, որ  սարսափելի հոգնածություն եք զգում, այդպիսի գանգատներ լսելուց հետո  այլոց գանգատները  ձեզանից քաշում են ձեր ողջ ուժը: Բացի այդ լսելով նրանց, դուք նրանց բացասական էներգիան ձգում եք դեպի ձեզ:

Պատճառ 2: Նրանք ովքեր շարունակ գանգատվում են ու դժգոհում են կյանքից, իրենց բախտից նրանք  ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում, դա իհարկե չեն անում միտումնավոր: Նրանք դրանով ձեր մեջ մեղքի զգացողություն են առաջացնում, և դուք ձեզ մեղավոր եք զգում, որ հսկել եք ավելին:

Պատճառ 3: Ձեր հուզական վիճակը վատանում է: Այդ բացասական էներգիային հեշտ չէ դիմակայելը և ձեզ մոտ հուզական անհավասարակշռություն է  առաջանում:

Պատճառ 4: Փոխվում է ձեր աշխարհայացքը: Նույնիսկ, եթե դուք  չափազանց լավատես եք, սկսում եք կյանքին նայել սև ակնոցներով և  ժամանակի ընթացքում դադարում եք տեսնել լավը:

Ի՞նչ անել

Աշխատեք քիչ շփվել նրանց հետ, կապը մի կտրեք, բայց հանդիպման կամ զրույցի ժամանակը սահմանափակեք տարբեր  պատրվակներով: Հրաժարվեք  որևէ տեղ գնալու առաջարկությունից  պատճառաբանելով, որ գլխացավ ունեք կամ անեհտաձգելի գործ ունեք: Սովորեք ասել. ՈՉ, «Կներես, բայց ինձ դա չի հետքրքրում»,  «Բավական է բողոքես»,  «Ես չեմ ուզում լսել, քո  խնդիրների մասին»:

Կյանքը շատ կարճ է այլոց գանգատները լսելու համար: Բոլորն էլ խնդիրներ ունեն, պետք է դրանք լուծելու ճանապարհներ գտնել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում