Խոյ
Իրականում շատ պետք է աշխատել, որպեսզի խոյերը վրեժ լուծեն:Իսկ դրան կարելի է հասնել համառ, երկար ժամանակ ծրագրավորված գործողություններով:Եթե խոյը ձեզ կտրականապես նախազգուշացրել է, անգամ մի քանի անգամ էլ հարվածել, ուրեմն մեղքը ձերն է , պաշտպանվեք: Հետագայում իր դժգոհությունը կարտահայտի կտրուկ, վճռական ինչպես տանկ:Ինչպես հայտնի է այս նշանի տակ ծնվածները գործուն են, «կրակոտ» և ագրեսիվ:Նրանք չեն թաքցնում վիրավորանքը,իսկ հատուցումը՝արագ է և ցավոտ: Բայց դուք համոզված եք, որ ձեր հետևից քար չի նետի, որովհետև դա արդեն արված է:
Ցուլ
Մենք նկատել ենք, որ բնույթով ցուլերը հանգիստ կենդանիներ են:Բայց բավական է կատաղեցնել և նրանք կոչնչացնեն ամեն ինչ իրենց ճանապարհին:Ցուլի շրջապատը գիտի, որ նրա կարծիքն արժեքավոր է:Նա շուտափույթ որոշումներ և կարծիքներ չի արտահայտում: Իր շրջապատի համար նա առաջնորդ է:Այս նշանի տակ ծնվածներին երբ հասցնում են ,ուրեմն պետք է պատրաստ լինեն շրջապատից վտարմանը:Ընտանեկան հարաբերություններում արդյունքը կարող է լինել բաժանությունը:Երկար ժամանակ կպահանջվի ցուլից նորից վերականգնել հավատը և վստահությունը:
Երկվորյակներ
Շատերն այս նշանին լուրջ չեն վերաբերվում հատկապես վրեժխնդրության առումով; Իզուր:
Հնարավոր է նրանք կռվի մեջ ինչպես խոյերը ուժեղ չեն, բայց խոսքին՝ գրավոր և բանավոր, նրանք հիանալի են տիրապետում :Խոսքն ավելի շատ վնաս կարող է պատճառել քան ծեծը:
Կռվի մեջ ստացած կապույտը կանցնի,իսկ նրանց կողմից տարածած բամբասանքը՝ոչ : Վրեժխնդրությանը նրանք կարող են դիմել նորագույն տեխնոլոգիկան միջոցների օգնությամբ՝ բանավոր խոսք, նամակ , զանգվածային տեղեկատվություն:
Պոտք է ասել նրանք հիշաչար չեն: Առավոտյան կարող են ձեզ վիրավորել իսկ ցերեկը զարմանալ, թե ինչու ենք բարկացած, կարծես, ոչինչ չի պատահել:
Խեցգետին
Այս նշանը ավելի շատ բարոյապես է ազդում: Եթե խեցգետինը որոշել է, որ դուք նրան խիստ եք վիրավորել ,ուրեմն սպասեք անխնա և անգութ վրեժի: Խիղճը չի էլ տանջի, չէ ՞որ դուք նրան նեղացրել եք; Պետք չէ սպասել , որ վրեժխնդիր լինեուց հետո նա կարող է շփվել ձեզ հետ:Նա ձեզ ընդմիշտ կնջի իր կյանքից:Դա կլինի իր ամենադաժան վրեժը:Եթե անգամ շատ կարիքի մեջ լինեք և ծնկաչոք խնդրեք ներել նախկին վիրավորանքները, նա անտարբեր, հանգիստ կնայի ձեր վրա:Խեցգետնի հետ բարդ հարաբերությունները կայանում է նրանում, որ նա իր պահանջների, ցանկությունների մասին չի ասում:Պետք է դուք գուշակեք:Եթե չեք արդարացրել նրա սպասելիքները, ուրեմն՝ պատժվեք:
Առյուծ
Ոչ մի բանական մարդ մտածված չի կարող նեղացնել առյուծին:Դա կարող է լինել հազվադեպ. կամ պատահաբար եք արել կամ կպել եք նրա հեղինակությանը հրապարակային: Քանի ուշ չէ, լավ է ներողություն խնդրել, իսկ եթե ուշ է, ուրեմն պատրաստվեք: Ամենաթեթև պատիժը, որ դուք կարող եք սպասել, դա հրապարակային ոչնչացումն է.նա շրջապատին կապացուցի, որ դուք ոչինչ եք և ոչ ոք: Չրջապատը նրան կհավատա, որովհետև նա կենդանիների արքան է և ամեն ինչ բոլորից լավ է անում:
Առյուծը ձեզ կների, եթե արցունքն աչքերին խոստովանեք ձեր մեղքը, շրջապատում գովաբանեք նրան:Առյուծը մեծահոգի է; Նա կների և անգամ կոգնի,եթե դրա կարիքը ունեք: Բայց չփորձեք օգտվել դրանից և հակառակը գործել, ապա նրա հարձակումը ավելի դաժան կլինի:
Կույս
Կույսին շատ դժվար է հունից հանել քան դա հնարավոր էր խոյին և առյուծին:Բայց եթե այդպիսի տաղանդով օժտված մեկը դա արել է, ապա պետք է պատրաստ լինի անսովոր պատժի:Այս նշանի տակ ծնվածները հայտնի են պեդանտությամբ, բայց որոշակի պայմաններում նրանք դառնում են հնարամիտ , գյուտարար:Եթե գործ ունեք չինովնիկ կույսի հետ ,ապա նա ձեզ հետ չի վիճի,բայց ձեր թղթերը կամ երբեք չեք ստանա կամ էլ կստանաք այնքան ուշ, շատ տանջանքների գնով, որ ձեր ձեռքերը կդողան և կերդվեք, որ այլևս նրանց հետ գործ չեք ունենա:Տիպիկ կույսը կարող է լռել, լարել դրությունը և կամաց- կամաց վրեժ լուծել:
Կշեռք
Չնայած, այս նշանի ներկայացուցիչները բավականին նեղացկոտ են և մեծ կարծիք ունեն իրենց վրեժխնդրության մասին, չարժի լուրջ վախենալ նրանցից:Նրանք կարող են բաց, դեմ առ դեռ արտահայտել իրենց պահանջները:Նրանք ավելի շատ հաշտարար են, բայց եթե դուք նրանց հասցնեք, նրանք կփորձեն ձեզնից հեռու մնալ:Իր հակառակորդին նա կոտրում է փաստարկներով,որի արդյունում վիրավորվածը չի դիմում ագրեսիվ քայլերի՝մտածելով, որ կզրկվի այդպիսի հաճելի մարդու հետ շփումից:
Կարիճ
Եթե ուզում եք ապրել երկար, ցանկալի է նաև երջանիկ, ապա պետք է քաղաքավարի վերաբերվել այս նշանի հետ:Կարիճը վիրավորանքը երկար չի պահում:Ինչ որ դուք արել եք, նա ձեզ կվերադարձնի բազմապատկած տոկոսներով:Պետք չէ անգամ լավ մտադրությունից ելնելով խորհուրդ տալ նրան:Նա ամեն ինչ շատ լավ գիտի և կփորձի ձեզ խայթել ու խայթել : Նա անխնա կխայթի նաև իր մտերիմներին, քանի որ լավ գիտի նրանց թույլ տեղերը:
Աղեղնավոր
Աղեղնավորների վրեժը ունի ոչ համակարգված բնույթ, որից կարելի է սողոսկել , բայց ոչ նրա հայրը մայրը, կինը ամուսինը կան ընկերը:Նա հավաքում, է ընտանիքի անդամներին կամ գործընկերների և հրապարակային քննադատության ենթարկում:
Այծեղջյուր
Եթե չեք ցանկանում ձեր կյանքը վատացնել, ապա մի հասցրեք այծեղջյուրին:Նրանք մանր վրեժով չեն զբաղվի, քանի որ նրանք կյանքում ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու. աշխատանք կենցաղ և գումար վաստակել:Բայց եթե նրանց հասցնեն, նա էլ կույսի պես պատժի դաժան միջոցներ կգտնի:
Ջրհոս
Ջրհոսները վրեժխնդրությամբ օժտված չեն , բայց դա չի նշանակում որ հասցնողները չեն պատժվի:Եթե որոշեք նրան նեղացնել ՝տաս անգամ մտածեք,քանի որ դուք կտուժեք : Նա այնպիսի հումորով է օժտված, որ կհայտնվեք ծիծաղելի իրավիճակում:
Ձուկ
Նրանք վրեժ են լուծում համառ , երկար և բազմատեսակ,բայց նրանց վրեժը ակնհայտ չէ:Նրանք հիշաչար են և զգայուն: Նրանք այնքան համոզիչ կարող են լացել, որ անգամ փաստեր չբերելով դուք կհայտնվեք անհարմար իրավիճակում:







