Ժամանակակից կանանց ֆիթնես հագուստը, ընդհանուր առմամբ, բավականին ընդգծող է։ Իսկ ի՞նչ կլինի եթե իսկական թոպը և լասինաներ փոխարինվեն նկարզարդվածներով։

Հենց նման չարաճճի փորձին են որոշել անել երկու ամերիկուհիներ՝ Սառա Ռեյլին և Մարիա Լուչիոտտին։ Հագուստից Աղջիկները հագել են միայն ամուր նստած վարտիքներ, իսկ մնացած “կոստյումը” նրանց լրացրել է բոդի արտի վապետ նկարչուհին։ Նկարչուհին մանրամասն նկարազարդել է ոչ միայն հագուստի դետալները, այլև գործվածքների կառուցվածքը։


Դրանից հետո աղջիկները գնացել են մարզասրահ։ Զարմանալին այն է, որ այդ հնարքը չի նկատել ո՛չ փորձառու մարզիչը, ո՛չ էլ տղամարդիկ, որոնց հետ աղջիկները զրուցել են մարզասրահում։ Հնարավոր է, որ իր դերն է խաղացել այն փաստը, որ երկու աղջիկներն էլ սպորտի իսկական երկրպագուներ են, և նրանց մարմինները բավականաչափ ձգված են: Այնպես որ, ոչ մի ծալք ցույց չի տվել նրանց մարմնին այդ հագուստը։


Միայն թե աղջիկները հաշվի չեն առնել, որ իրենց “տարազներով” քրտնելիս այն կծորա։ Եվ հենց այդպես էլ եղել է։ Երբ այն սկսել է ծորալ աղջիկները ստիպված են եղել շտապ տեղափոխվել հանդերձարան։ Բայց աղջիկները շատ լավ զվարճացել են և կարծում են, որ իրենց փորձը հաջողվել է առավել քան լավ կերպով։



Ոչ ոք գլխի չի ընկել, թե ինչ է կատարվում։



Ահա՛, զվարճալի տեսանյութը, թե ինչպես է իրականում ամեն ինչ եղել։







