Կենդանակերպի այս 2 նշանները ամենաիմաստուններն են։ Նրանց խաբել հնարավոր չէ

Դուք միշտ կարող եք ապավինել նրանց, եթե ձեզ պետք են իմաստուն խորհուրդներ։

Ենթադրվում է, որ Կենդանակերպի հայեցակարգը առաջին անգամ հայտնվել է հին Բաբելոնի աստղագուշակների շրջանում, իսկ ավելի ուշ նրա վրա ուժեղ ազդեցություն է ունեցել հելլենիստական մշակույթը: Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը:

Նրանք ունեն իրենց անհատական որակները, ցանկությունները, հակումները եւ նախասիրությունները։ Որոշ նշաններ չափազանց տրամաբանական են, մյուսները ավելի շուտ զգացմունքային են: Նրանցից ոմանք ունեն ուժեղ առաջնորդական հատկանիշներ, իսկ ոմանք առանձնանում են ձախորդության նկատմամբ բարձր դիմադրությամբ։

Մենք ցանկանում ենք պատմել ձեզ Կենդանակերպի երկու նշանների մասին, որոնք, ինչպես մենք գիտենք, ամենաիմաստուններն են:

Ջրհոս

Այդ նշանի տակ ծնված մարդիկ ռացիոնալ են, ինտելեկտուալ ու անկախ։ Նրանք առանձնապես զգացմունքային չեն եւ, ընդհանուր առմամբ, փորձում են խուսափել ցանկացած զգացմունքային արտահայտումներից։ Քանի որ ջրհոսները շատ անկախ են եւ շատ են գնահատում իրենց անկախությունը, նրանք թույլ չեն տալիս որեւէ մեկին որոշումներ կայացնելու իրենց փոխարեն։ Դուք միշտ կարող եք վստահելել նրանց իմաստությանը և երբեք ու ոչ մի պարագայում չեք սխալվի՝ նրա խորհուրդները լսելով։

Ջրհոսները հաճախ համեստ ու հանգիստ են, բայց նրանց ներսում եռացող էներգիա է թաքնված։ Նրանք ունեն մի թաքնված ուժ, որ ստիպում է նրանց հետ շփվողներին առավել հավասարակշռված եւ ճիշտ որոշումներ կայացնել: Նրանց ներքին հայացքն արդեն նայել է դեպի ապագա և հաշվարկել է բոլոր տարբերակները, և այդ պատճառով նրանք հազվադեպ են սխալվում։

Քանի որ այս ամենից զատ, նրանք նաև շատ ստեղծագործական անձ են, ուստի անընդհատ նրքնք ունենում են նոր գաղափարներ։
Ջրհոսները հաճախ դառնում են մտածողներ, հումանիստներ և փիլիսոփաներ՝ ձգտելով մարդկությունը գոնե մի քիչ ավելի լավը դարձնել։

Կշեռք

Կշեռքները հայտնի են որպես Կենդանակերպի առավել անվճռական նշաններից մեկը, բայց նա նաեւ, անկասկած, ամենաիմաստուն նշաններից մեկն է: Այս նշանի ներկայացուցիչները ռացիոնալ են, նուրբ, բարի եւ շատ շփվող: Կշեռքները շատ են սիրում շփվել և իրենց զգում են ցանկացած ընկերությունում, ինչպիսին ձուկը ջրում։ Նրանք իմաստուն են ոչ միայն տարիների փորձով, այլ աչքի են ընկնում արդարության բավական սրված զգացումով։

Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ խորաթափանց են, նրանք զրուցակցին տեսնում են ամբողջությամբ, եւ անմիջապես կարող են հասկանալ, եթե նա փորձում է ստել նրանց: Կշեռքները հաճախ հակված են պերֆեկցիոնիզմին եւ պատրաստ են լրացուցիչ ժամանակ ծախսել, միայն թե համոզվեն, որ ամեն ինչ արվելու է պատշաճ եւ ազնիվ:

Եթե նրանք ինչ-որ մեկին խորհուրդ են տալիս, ապա դուք կարող եք լիովին վստահ լինել, որ այս առաջարկությունը կլինի կատարյալ եւ ազնիվ:
Կշեռքները հաճախ դառնում են փաստաբաններ, դատավորներ, դիվանագետներ և այլ պետական ծառայողներ։

Երկու նշաններն էլ, որոնց մասին դուք պարզապես կարդացել եք, վերաբերում են օդի նշաններին, եւ, համապատասխանաբար, կիսում են մի քանի ընդհանուր հատկանիշներ, ինչպիսիք են ռացիոնալությունը, զարգացած ինտելեկտը, անալիտիկությունը եւ ստեղծագործականությունը: Նրանք, իհարկե, ունեն իրենց անհատական առանձնահատկությունները, բայց ինչ-որ բան միավորում է նրանց, և այդ “ինչ-որ բանը” իսկական իմաստնություն է։ Հավանաբար, նրանք կենդանակերպի ամենաիմաստուն նշաններն են:

Այնպես որ, եթե ձեր ընկերների մեջ կան ջրհոսներ կամ կշեռքներ, դուք միշտ կարող եք ապավինել նրանց, եթե ձեզ պետք է իմաստուն խորհուրդ եւ փորձագիտական գնահատական:

Կիսվել սոց․ ցանցերում
X