Բաղադրիչներ
- ալյուր – 2,5 բաժակ
- կարագ – 200 գր
- ձու – 1 հատ
- շաքարավազ – 0,5 բաժակ
- սոդա – 0,5 թ/գդ
- ջեմ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք խմորը: Փափկեցրած կարագը շաքարավազի հետ տրորում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն և խառնում:
Սոդան ալյուրի հետ խառնում ենք և լցնում կարագով խառնուրդի մեջ:
Խմորը սկզբում գդալով ենք հունցում, այնուհետև՝ ձեռքերով գնդում, բաժանում երկու փոքր և մեծ մասերի և 20 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
Մեծ խմորը հանում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:

Վրան լցնում ենք ջեմը:

Այնուհետև քերում ենք փոքր խմորը:

Թխում ենք 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Իսկ այս անգամ պատրաստեցինք համեղ քերած պիրոգ







