Պարզվում է՝ մարդու արյան կարգից է կախված նրա բնավորությունը. ստուգեք և համոզվեք
Արտասահմանյան որոշ գիտնականնների կարծիքով արյան խմբից է կախված մարդու խառնվածքը, նրա առողջությունը և բնավորությունը:
Դա էապես ազդում է նաև նրա ընտանեկան կյանքում նրա համատեղելիության վրա:
Առավել անհամատեղելի են այն ամուսինները, որոնք բնավորության միատեսակ բացասական գծեր ունեն:
Նրանք, ում արյան խումբն առաջինն է, եռանդուն են, շփվող, ուժեղ կամք ու «ճեղքելու» ունակություն ունեն:
Ղեկավար պաշտոններն ամենահարմարն են նրանց համար: Աշխատում են առանց հոգնելու և կարճ ժամանակում կարող են ուրիշներից եռակի անգամ ավելի շատ գործ անելու: Բնությունից գերազանց առողջությամբ են օժտված: Երկար են ապրում:
75 տարվան հասնելու հավանակությունը նրանց մոտ 60 տոկոսով ավելի բարձր է, քան արյան այլ խումբ ունեցողներինը: Կարծիք կա, որ նրանք ֆիզիկապես ավելի ամուր են, քանի որ հոգեպես առավել կայուն են:

Արյան երկրորդ խումբ ունեցողները հարգալից են, խելամիտ են, աշխատունակությունը պահպանում են նույնիսկ ուժեղ սթրեսի պայմաններում: Բարեխիղճ են, ջանասեր: Ծառայության մեջ արագորեն առաջ են գնում: Նրանց «այո»-ն միշտ հուսալի է:
Նրանք հավատարիմ են ընկերներին, սիրելիներին, հարազատներին: Ինտելիգենտ են, կուլտուրական: Կարճ ասաց` արյան այս խումբն ունեցողները կատարելության մարմնացում են:
Ավա՜ղ, նրանց առողջությունը փխրուն է: Հակված են դեպի «քաղաքակրթության հիվանդությունները». սրտամկանի ինֆարկտ, աթերոսկերոզ, միզաքարային հիվանդություններ, դիաբետ, ուռուցքներ:

Արյան երրորդ խումբը բնորոշ է զգայուն, օժտված և նուրբ մարդկանց: Նրանք հուսալի ընկերներ և գործընկերներ են: Աշխատանքում բարձր պահանջներ են ներկայացնում ինչպես իրենց, այնպես էլ ուրիշներին:
Նրանց նրբանկատ, խոցելի և զգայուն հոգին հուսալիորեն ծածկված է արտաքին անվրդովության և հանգստության տակ:
Բայց երբ խոսքը գնում է սիրո մասին, զգացմունքները կարող են բուռն կերպով և անզսպելիորեն դուրս հորդել:
Արյան այս խումբն ունեցող կանայք տղամարդկանցից ավելի խանդոտ են և ընդհանրապես չափից ավելի ինքնուրույն են, փոփոխական, գործում են տրամադրության ազդեցությամբ:
Որքան էլ տարօրինակ է, երրորդ խմբի արյուն ունեցողներն ավելի առողջ են, քան առաջին խումբ ունեցողները:

Չորրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց ներսում առնվազն երկու «հոգիներ» են գոյակցում: Երբեմն դա տանջալից կասկածների և տառապանքների աղբյուր է դառնում:
Կրքերի այդ փոթորիկը խորը թաքցված է օտար աչքերից: Սիրո, ընկերության մեջ և ընտանիքում այս այս մարդիկ մոտ են զուգընկերոջ իդեալին:
Երազելով իրենց երջանկության մասին` նրանք ձգտում են երջանկացնել նաև իրենց ընտրյալին:
Չորրորդ խմբի մասին գենետիկները շատ քիչ բան են հայտնում, քանի որ այն չափազանց հազվադեպ է հանդիպում, իսկ դա դժվարացնում է հետազոտությունները: