Սեր գտնելը դեպի երջանկություն տանող առաջին քայլն է: Շատ ավելի դժվար է երկար տարիներ պահպանել այդ հարաբերությունները:
Բոլոր մարդիկ առանձնահատուկ են և յուրաքանչյուրին իր մոտեցումն է հարկավոր: Բայց հոգեբանները պնդում են, որ գոյություն ունեն մի քանի բաներ, որով հնարավոր է փրկել ամուսնությունը:
Եվ այսպես, եթե դուք անեք այս բաները՝ Ձեր ամուսինը ամբողջ կյանքում Ձեզ իր ձեռքերի վրա կպահի:
1.
Ոչ մի դեպքում մի խոսիր նրա մեջքի ետևում: Եթե Ձեր մեջ տարաձայնություններ են առաջացել, ավելի ճիշտ է դա միասին քննարկել: Երբեք խորհուրդ մի հարցրու մայրիկից, կամ առավել ևս՝ ընկերուհուց:
2.
Պաշտպանիր նրան, եթե նույնիսկ նա տվյալ դեպքում Ձեր կողքին չէ:
3.
Մի փնովիր նրան: Ավելի լավ է կենտրոնացիր այն բաների վրա, թե ինչեր է նա արել հանուն Ձեր հարաբերությունների, այլ ոչ թե նրա վրա՝ թե ինչ չի արել:
4.
Հաճախ շնորհակալություն հայտնիր նրան: Թող նա զգա, որ դու գնահատում ես նրա արարքները:
5.
Աջակցիր նրան նախաձեռնություններում: Դու միակ մարդն ես, ում աջակցության կարիքը նա ունի:
6.
Համբուրիր նրան և մի դադարիր դա անել ոչ 5, ոչ 10 և ոչ էլ 15 տարուց:
7.
Պահպանիր տան հարմարավետությունը: Տղամարդկանց դուր է գալիս վերադառնալ տուն, որտեղ միշտ տիրում է հարմարավետություն և հանգիստ: Նրանց հարկավոր է մի վայր, որտեղ կկարողանան թուլանալ: Այլապես նրանք կսկսեն այդ հարմարավետությունը փնտրել մեկ ուրիշ տեղ:
8.
Սիրիր նրա ծնողներին՝ տղամարդկանց համար դա կարևոր է և նրանք դա գնահատում են:
9.
Մի վիճիր նրա հետ այլ մարդկանց ներկայությամբ: Պետք չէ մարդկանց մոտ ցուցադրել, որ որոշ հարցրում դուք համամիտ չեք միմյանց հետ: Ավելի լավ է դրա մասին նրան ասա տանը:



























