Կանացի օծանելիքի 10 բույր, որոնք խենթացնում են տղամարդկանց. ցուցակը կազմել են տղամարդիկ
Ռուսական boginya.ru կայքը տղամարդկանց շրջանում հարցում է արել՝ պարզելու, թե կանացի որ օծանելիքն է առավել գրավում նրանց ու ամենաշատը շարժում նրանց սեքսուալ երևակայությունը:
Բոլոր տղամարդկանց առաջարկվել է 100 բույր, և ահա նրանց ընտրությամբ կազմված լավագույն տասնյակը ներկայացնում ենք ստորև.
1. Deep Euphoria, Calvin Klein
Մանդարինի թերթեր, սպիտակ պղպեղ, սև վարդ, քաջվարդ, ժասմին, մուշկ և պաչուլի՝ գայթակղության անպարտելի համադրություն, անհավանական կրքոտ ու վառ բույր, որը հիշվում է միանգամից ու ընդմիշտ:
2. Si Intense, Giorgio Armani
Շիպրի բույրը վարդի եթերայուղի հետ առեղծվածային ու գայկթակղիչ է հնչում: Եղեսպակի դառը նոտաների և օսմանտուսի վառ շեշտադրմամբ այս բույրը հզոր զենք է տղամարդկանց սրտեր գերելու համար:
3. Daisy Eau So Fresh, Marc Jacobs
Թուրինջ, ազնվամորի, տանձ․ քաղցր մրգային համը արտասովոր դեսերտ է հիշեցնում, որը համտեսելն իսկական բաղձանք է:
4. My Burberry Black, Burberry
Այս պարֆյումը անձրևից հետո այգու բույրն է հիշեցնում՝ կանաչի ու ծաղիկների բույրի սքանչելի միքս: Դեղձի և ժասմինի (հասմիկի) տաք բույրերը պարֆյումին էլեգանտություն ու կիրք են հաղորդում և դարձնում այն առեղծվածային:
5. Miss Dior Absolutely Blooming, Christian Dior
Ազնվամորի, նուռ, սև հաղարջ․ կրքի հրավառություն, որը ճայթքում է կրքի ու սեքսուալության գագաթնակետ՝ մայիսյան վարդի և վարդագույն պղպեղի բույրերով: Դիմակայելն անհնար է:
6. Daisy, Marc Jacobs
Ելակի, ժասմինի, գարդենիայի և մանուշակի բույրերի համադրությունը ստեղծում է արևային տաք բույր, իսկ այն կրող կնոջը անհոգության ու թեթևության աուրա է հաղորդում՝ այն, ինչը կնոջ մեջ ամենաշատն է գրավում տղամարդկանց:
7. Eternity Now, Calvin Klein
Կաշմիրի ծառ, ամբրոկսան, մուսկուս․ այս բույրերի համադրությունը օծանելիքը դարձնում է ամենասեքսուալ բույրերից մեկը, որովհետև հենց այս բույրերը տղամարդիկ ընտրեցին որպես ամենագրգռողն ու երևակայություն շարժողը:
8. Womanity, Thierry Mugler
Այս ցանկում ամենաէքստրավագանտ բույրը: Շնորհիվ ելակի, թառափի ձկնկիթի, թզի և ծովի ջրի բույրերի՝ օծանելիքը արտասովոր զգացողություններ է առաջացնում և տպավորվում է մինչև հոգու խորքը:
9. Pop, Stella McCartney
Լոլիկի բողբոջների և հասած խնձորի բույրը մանկության անհոգությունն են հիշեցնում և հրաշալի տրամադրություն են ստեղծում: Անչափ կենսուրախ ու արևոտ բույր, որը որքան անմեղ, նույնքան գայթակղիչ է:
10. L’Extase, Nina Ricci
Ճերմակ ծաղիկներ, վարդեր, եղևնափայտ, մուսկուս և սաթ․ գիշատիչ կրքի համադրություն, որը տաք մաշկի վրա անհավանական շքեղությամբ է բացահայտվում: Նախատեսված է համարձակ ու կրքոտ կանանց համար: