Պատարունի Գոշ՝ հնդիկ կին, ով 20 տարի է՝ ապրում է գետի ջրում ու միայն գիշերները դուրս գալիս այնտեղից. ինչո՞ւ է նա որոշել հրաժարվել ցամաքից

Աշխարհը լի է տարօրինակ երևույթներով ու ոչ պակաս տարօրինակ մարդկանցով. 66-ամյա հնդկուհի Պատարունի Գուշն իր կյանքի վերջին 20 տարիներն անցկացնում է ջրի մեջ, ու պատճառը, որը ստիպում է նրան այդպես վարվել, իրոք որ զարմանալի է։

46 տարեկանում պարզվեց, որ Պատարունին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը կնոջը ստիպում է որքան հնարավոր է հեռու մնալ արևից։

Պատարունին երբեք նման հիվանդությամբ ավելի երիտասարդ տարիքում չի տառապել, ու նրա համար չափազանց զարմանալի էր հիվանդության նոր հայտնաբերումը։

Նա զգում էր, որ արևի ամեն ճառագայթ նրան ստիպում է անտանելի ցավ զգալ, ու տպավորություն էր, որ կնոջ մաշկը այրվում է՝ թողնելով մարմնի վրա ցավոտ հետքեր։

Պատարունի Գոշ՝ հնդիկ կին, ով 20 տարի է՝ ապրում է գետի ջրում ու միայն գիշերները դուրս գալիս այնտեղից. ինչո՞ւ է նա որոշել հրաժարվել ցամաքից

Մի օր Պատարունին որոշեց իր օրը սկսել մոտակայքում գտնվող գետի մեջ անցկացնելով։ Նա զգաց, որ գետում նստելու ընթացքում նա ոչ մի ցավ այլևս չի զգում ու կարող է հանգիստ լինել։

Այդ օրվանից սկսած՝ արդեն 20 տարի աղքատ կինը ստիպված է մինչև արևամուտի ժամանակահատվածն իր օրն անցկացնել ջրում։

Կինը ոչ մի այլ միջոց չունի իր հիվանդության բուժման. նա այնքան աղքատ է, որ հազիվ է հոգում առօրյա կարիքները, ու սա է պատճառը, որ ստիպված է գտնել իր ցավերի թեթևացման միակ տարբերակը՝ ուղղակի օրվա մեծ մասը մնալ գետի ջրում։

Գյուղացիները Պատարունիի նոր պահվածքը սկզբում չափազանց տարօրինակ էին համարում։ Նրանք վստահ էին, որ կինը իրականում ինչ-որ բան է թաքցնում ու չի ցանկանում դրա մասին բարձրաձայնել, բայց ժամանակի ընթացքում նրանք ևս հասկացան, որ խեղճ կնոջ միակ փրկության մեթոդը դա է։

Պատարունի Գոշ՝ հնդիկ կին, ով 20 տարի է՝ ապրում է գետի ջրում ու միայն գիշերները դուրս գալիս այնտեղից. ինչո՞ւ է նա որոշել հրաժարվել ցամաքից

Պատարունին այլևս հույս չունի, թե մի օր կկարողանա ազատվել իր սարսափելի հիվանդությունից, ու նա հավատացնում է, որ ինքն արդեն սովորել է իր այսպիսի առօրյային։ Հաճախ են մարդիկ գալիս նրան նայելու, բայց ինքն արդեն դրանից էլ չի կաշկանդվում։

Պատարունին կարծում է, որ յուրաքանչյուր մարդու տրված է կյանքն ապրելու որևէ տարբերակ, ու նրան էլ, ցավոք, բաժին է հասել հենց այս մեկը։ Նա չգիտի, թե դեռ ինչքան է ստիպված ապրել այսպես, բայց վստահ է, որ մինչև մահ իր ապրելաձևը չի փոխվելու։