Հրեշտակները մեզ հետ խոսում են նշանների միջոցով, սովորեք ճանաչել դրանք: Հրեշտակները հոգևոր էնակներ են, որոնք առաջնորդում են մեզ։
Չնայած նրան, որ նրանք բնակվում են այլ մակարդակում՝ նրանք կարող են ուղղորդել մեզ նշանների և երազների միջոցով։ Մեր շուրջը կան բազմաթիվ նշաններ, որոնք ցույց են տալիս հրեշտակների ներկայությունը։
Հնարավոր է, որ առաջին հերթին նրանք ձեզ աննշան պատահականություններ ցույց տան, բայց երբ բարձրագույն ուժերը փորձում են կապվել ձեզ հետ, նշանները դառնում են ավելի տեսանելի:
Այս նշանները խորհրդանշական են և հիշեցում են սիրո և աջակցության մասին:

Եթե ձեզ անհրաժեշտ է համոզվել, որ դուք ճիշտ որոշում եք կայացրել, եթե կյանքի դժվարին ժամանակահատվածում եք, եթե չունեք վստահություն և ուժ առաջ գնալու համար, հրեշտակները ձեզ կուղարկեն նշան, որ նրանք ձեր կողքին են։
Գլխավորն այն է, որ սովորեք այդ նշանները տեսնել։ Ահա ամենատարածված նշանները։
1. Փետուրներ։
Եթե ձեր ճանապարհին հայտնվել են փետուրներ, դա հրեշտակային լիազորության նշաններից մեկն է։ Դա մի հիշեցում է, որ հրեշտակները մոտ են, որ նրանք սիրում և աջակցում են ձեզ։ Հետևաբար, փետուրները ուրախության առիթ են:
2. Ամպեր։
Եթե տեսնում եք հրեշտակի տեսքով ամպ, դա նշանակում է, որ ձեր պահապան հրեշտակը ցանկանում է հիշեցնել ձեզ իր ներկայության մասին:
3. Հոտ է գալիս։
Եթե դուք զգում եք հրաշալի քաղցր հոտ, բայց չեք կարող բացահայտել այդ հոտի աղբյուրը, դա նշանակում է, որ ձեր հրեշտակը մոտ է։
4. Նորածիններն ու կենդանիները։
Եթե դուք տեսնում եք, որ երեխան ժպիտով նայում է առաստաղին, ապա դա նշանակում է, որ պահապան հրեշտակը ձեր կողքին է: Երեխաները և կենդանիները զգում են հրեշտակների ներկայությունը և հանգստանում են։
5. Երաժշտություն։
Եթե դուք լսեք հրեշտակային երգ կամ անբացատրելի հնչյուններ, ապա դա կարող է նաև լինել նշան պահապան հրեշտակի կողմից:
6. Մետաղադրամներ։
Եթե դուք մշտապես գտնում եք մետաղադրամներ, դա ձեր պահապան հրեշտակի աջակցության նշան է: Հետեւաբար, գտնելով մետաղադրամ, դուք կրկին հասկանում եք, որ ձեզ սիրում, փայփայում և խորհուրդներ են տալիս ձեր հրեշտակները։
7. Տարօրինակ լույսի ակնարկ։
Եթե դուք անբացատրելի լույսի ակնարկ եք տեսնում, դա նշանակում է, որ ձեր պահապան հրեշտակը մոտ է։
Այդ դեպքում դուք պետք է փակեք ձեր աչքերը, հանգստանաք և խորը շնչեք, քանի որ հրեշտակը բերել է ձեզ բժշկություն, ուրախություն եւ երիտասարդացում։
Հավատու՞մ եք ի վերուստ տրված նշաններին։



























