Փեսացուն շքեղ խնջույք է կազմակերպել ամուսնության կապակցությամբ ի ցույց ամբողջ աշխարհի և անհետացել հենց հարսանիքի վայրից՝ հարսնացուին թողնելով միլիոններ կազմող պարտքեր

Այս պատմությունը տեղի է ունեցել Թաիլանդում։ Նատ անունով աղջիկը ծանոթացել է անսովոր անունով մի տղայի հետ:

Տղան պատմել է, որ ինքը բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում մեկ խոշոր ընկերությունում, ինչպես նաև տիրապետում է իր բիզնեսին։ Աղջիկը հիացած էր տղայի խելքով ու գեղեցկությամբ և շուտով նրանք սկսեցին հանդիպել:

Մեկ ամիս անց տղան ամուսնության առաջարկ է արել, և աղջիկը, իհարկե, համաձայնել է: Աղջիկը յոթերորդ երկնքում էր երջանկությունից, քանի որ տղան խոստացել էր նրան “խնջույք ամբողջ աշխարհում”, շատ շքեղ հարսանիք:

Փեսացուն շքեղ խնջույք է կազմակերպել ամուսնության կապակցությամբ ի ցույց ամբողջ աշխարհի և անհետացել հենց հարսանիքի վայրից՝ հարսնացուին թողնելով միլիոններ կազմող պարտքեր

Միջոցառման համար ընտրվել է ամենաթանկ ռեստորանը, ամենաթանկ խորտիկներն ու ալկոհոլը։ Այդ նշանակալի օրը գրեթե ողջ դահլիճը լցված էր հարսի բարեկամներով, իսկ տղայի կողմից կային միայն մի քանի ընկերներ։ Եվ նա այդ բացատրեց նրանով, որ նրա հարազատները հեռու են ապրում և չեն հասցրել գալ, իսկ նա չի ուզում հետաձգել նման “ուրախությունը”:

Երեկոն բավականին լավ էր անցնում, բայց ինչ-որ պահի փեսացուն որոշեց հեռանալ, քանի որ նրան զանգահարեցին գործով: Անցել է քսան րոպե, իսկ փեսացուն դեռ չի վերադարձել։ Կես ժամ, քառասուն րոպե…

Նատը որոշել է գնալ և որոնել նրան, իսկ մեկ ժամ անց փեսացուին փնտրում էին արդեն բոլոր հյուրերը։ Որոշ ժամանակ անց նրանք նկատել են, որ կորել են նաև նրա ընկերները։ Երկու ժամ անց պարզ է դարձել, որ փեսան պարզապես փախել է…

Երբ հարսնացուն իր հարազատների հետ որոշել է լքել ռեստորանը, նրան մոտեցել է ռեստորանի աշխատանքային անձնակազմը և պահանջել վճարել ամեն ինչի համար։ Պարզվել է, որ ծախսվել է կլոր գումար՝ 7 միլիոն ռուսական ռուբլի։

Ահա՛, այսպիսի շքեղ հարսանիք…

Փեսացուն շքեղ խնջույք է կազմակերպել ամուսնության կապակցությամբ ի ցույց ամբողջ աշխարհի և անհետացել հենց հարսանիքի վայրից՝ հարսնացուին թողնելով միլիոններ կազմող պարտքեր