Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Հաջող դիմահարդարումը հաջող օրվա 87% գրավականն է։ Եվ դա չափազանցություն չէ: Առավոտյան ծեսերը հայելու առջև վաղուց ամենօրյա ռեժիմից վերածվել են յուրօրինակ կանացի մանտրայի, որն ուղղված է հաջողության գրավմանը։

Ավաղ, երկար թարթիչները, մեծ արտահայտիչ աչքերը, հաստլիկ շուրթերը բնությունից տրված են ոչ բոլորին: Բայց այդ պատճառ չէ հանձնվելու համար, քանի որ կոսմետիկան կարող է հրաշքներ անել։

Բյութի-գուրու Գոհար Ավետիսյանը իսկական հրաշագործ է։ Նա օգնում է կանանց հավատալ իրենց և ապացուցում է, որ նրանցից յուրաքանչյուրը գեղեցիկ է։ Սակայն մինչ որոշ աղջիկներ կիրառում են կոսմետիկ միջոցները նյարդավիրաբույժական ճշգրտությամբ, մյուսները՝ շփոթված բացել են կոսմետիկայի տուփերը և չգիտեն, թե ինչը պետք է օգտագործեն առաջին հերթին և ինչպես։

Մենք այսօր որոշել ենք կիսվել ձեզ հետ պրոֆեսիոնալ դիմահարդարների գաղտնիքներից մի քանիսով։

Պահպանե՛ք այս տեղեկությունները, դրանք հաստատ ձեզ դեռ պետք կգան։

1. Գաղտնիք № 1՝ մաքուր, առողջ եւ խոնավ մաշկ։ Խնամքի սխեման կարող եք նվազագույնի հասցնել, բավական կլինի դեմքի լվացման գելը, տոնիկը և խոնավեցնող կրեմը։ Կարևորը, որ այդ միջոցները լինեն որակյալ և բնական միջոցներից պատրաստված։ Եվ հիշեք, որ որքան էլ հոգնած լինեք, պետք է ուժ գտնեք դիմահարդարումը մաքրելու համար քնելուց առաջ։ Ձեր մաշկը հաստատ դրա հաար ձեզ շնորհակալություն կասի։

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

2. “Քանի օր չես քնել” հարցից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս համալրել ձեր կոսմետիկ նյութերը տոնային կրեմի տակից կիրառվող բազայով։ Այն կօգնի հարթեցնել մաշկը և քողարկել փոքր թերությունները։ Դեմքի տոնային կրեմ ընտրելիս կարևոր է կենտրոնանալ ոչ միայն մաշկի տոնի, այլեւ մաշկի տեսակի վրա։ Չոր մաշկի հարմար պետք է ընտրել ճարպոտ քսուք, յուղոտ մաշկի համար փայլատ քսուք, իսկ տարիքային մաշկի հարմար՝ խոնավեցնող։

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

3. Ստվերաներկը դիմահարդարման հիմնական տարրն է։ Սկսնակնների համարար լիովին բավարար կլինի երեք-չորս հիմնական երանգներից բաղկացած պալիտրա ձեռք բերել օգտագործման համար: Ստվերաներկի կիրառման բանաձևը շատ պարզ է։ Կոպը ծածկեք ամբողջությամբ ամենաբաց երանգով, միջին երանգը տարածիր շարժեկան կոպի վրա, մուգ երանգը՝ կոպի ծալքին և արտաքին անկյուններին, ապա այդ ամենը պետք է մանրակրկիտ կերպով ստվերել։ Ի դեպ, այսօր թրենդում վառ և հյութալի գույներն են, որոնք հիշեցնում են մանկական կավիճների։

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

4. Եթե չեք կարողանում ընտրել ստվերաներկի գույնը, ապա սուրմա քսեք։ Վստահեցնում ենք, որ դա դասական և, հավանաբար, երբեք նորաձևությունից դուրս չեկող տարբերակ է։ Հնարավոր է, որ դուք չկարողանաք անել ուղից գիծ առաջին անգամից։ Փորձեք ուրվագիծ անել շագանակագույն ստվերաներկի օգնությամբ։ Այնուհետև ուղղեք եզրագծերը և ներկեք ուրվագիծը հեղուկ գծաներկով։ Մի՛ շտապեք գծել Էմի Ուայնհաուսի սլաքների պես։ Զգուշորեն շարժվեք արտաքին անկյունից դեպի ներքինը՝ աստիճանաբար ընդլայնելով գիծը։

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

5. Հոնքերի դիմահարդարման համար իդեալական են ստվերաներկերը։ Դրանք շատ նուրն են կիրառման մեջ և առավելագույնս բնական տեսք են հաղորդում։ Պետք չէ վերցնել ձեր բնական մազերից մուգ գույն։ Հոնքերը ներկել անհրաժեշտ է մազերի աճի ուղղությամբ: Երբ դուք ներկում եք հոնքերի հիմքը, փորձեք հնարավորինս մեղմ դարձնել ընտրված գունի տոնը, իսկ հոնքի ծայրը միշտ պետք է լինի ավելի մուգ։

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

6. Շուրթերի դիմահարդարման հարցում պետք չէ կուրորեն հետեւել թրենդներին։ Շրթներկի երանգը պետք է համապատասխանի ոչ միայն մաշկի երանգին։ Գունատ աղջիկներին համապատասխանում է սառը երանգները՝ մեղմ վարդագույնից մինչ սալորագույն։ Շագանակագույն մաշկի երանգով աղջիկներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ջերմ դեղձի երանգի և շագանակագույն երանգների վրա: Կարևոր դեր է խաղում նաև մազերի և աչքերի գույնը:

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Դիմահարդարումը համարում ես ժամանակի իզուր վատնու՞մ, ուրեմն տես այս լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո

Եթե կանայք ունեն ինչ-որ գերբնական ունակություն, ապա աչքերին գեղեցիկ և կոկիկ սլաքներ նկարելու ունակությունը դրանցից մեկն է: Անպայման օգտվեք այս խորհուրդներից, և դուք կզգաք շրջապատի հիացական հայացքները։ Դարձեք ինքներդ դիմահարդար ձեզ համար և կիսվեք կատարյալ դիմահարդարման հիմնական գաղտնիքներով ձեր ընկերուհիների հետ։